ԿԲ-ն փոխանակման կետերում ստուգումներ կիրականացնի


ԿԲ-ն փոխանակման կետերում ստուգումներ կիրականացնի
Հունվար 13 18:32 2017

ՀՀ Կենտրոնական բանկի նախագահի որոշմամբ ստուգումներ կիրականացվեն փոխանակման մի շարք կետերում։

Այս մասին հայտնում է ՀՀ ԿԲ հասարակայնության հետ կապերի ծառայությունը։

Որոշման մեջ ասվում է. «Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին Հայաստանի Հանրապետության օրենքի 391 -րդ և 395 -րդ հոդվածները, որոշում եմ.

1. Հանձնարարել Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի Ֆինանսական վերահսկողության վարչությանը արտարժույթի առք ու վաճառքի լիցենզիա ստացած հետևյալ անձանց մոտ (ներառյալ նրանց լիցենզավորված մասնաճյուղերում) 2017 թվականի հունվարի 16-ից մինչև 2017 թվականի դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում իրականացնել ստուգումներ՝ փոխանակաման կետերի գործունեությունը կարգավորող օրենքների և իրավական այլ ակտերի պահանջներին դրանց գործունեության համապատասխանությունը պարզելու նպատակով:

2. Հաստատել արտարժույթի առք ու վաճառքի լիցենզիա ստացած փոխանակման կետերի ցանկը համաձայն հավելվածի:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից»:

Մանրամասները՝ cba.am կայքում։