Հայկական ներդրումները Վրաստանում. 40 մլն դոլար՝ 5 տարում


Հայկական ներդրումները Վրաստանում. 40 մլն դոլար՝ 5 տարում
Մարտ 20 09:56 2017

5 տարվա ընթացքում Հայաստանից դեպի Վրաստան մոտ 40 մլն դոլարի ներդրում է կատարվել, հաղորդում է Jnews.ge-ն:

Ըստ այդմ, Վրաստանի Ազգային վիճակագրական ծառայության համաձայն՝ 2012-2016 թվականներին վրացական տնտեսությունում կատարված ուղղակի ներդրումները Հայաստանից կազմել են մոտ 40 մլն դոլար: Հայկական ներդրումների ծավալի ամենաբարձր ցուցանիշը գրանցվել է 2014 թվականին՝ կազմելով շուրջ 12.6 մլն դոլար:

2012-ին գրանցվել էր մոտ 5.9 մլն դոլարի ուղղակի ներդրում, 2013-ին՝ 3.7 մլն դոլարի, 2015-ին՝ մոտ 12 մլն դոլարի ուղղակի ներդրում: Իսկ 2016 թվականին Հայաստանի Հանրապետությունից ուղղակի ներդրումները կազմել են 5.6 մլն դոլար:



loading...