Հուշանվեր-մագնիսների պատմությունը


Հուշանվեր-մագնիսների պատմությունը
Մարտ 19 23:43 2017

Այլ քաղաք այցելելիս` շատերը, որպես հիշատակ, մագնիս են գնում, սակայն քչերը գիտեն, թե ինչպես է սկսվել մագնիսների պատմությունը:

Մագնիսը բացիկների, գրությունների և թղթերի համար որպես բռնիչ օգտագործելու գաղափորը ծնվել է ոմն Ջոն Ուիթլի գլխում` հեռավոր 1954 թ.-ին:

Սառնարանին ամրացվող մագիսների առաջին պատենտը 1970-ականներին ստացել է Միսսուրի նահանգի Սենթ Լուիս քաղաքի բնակիչ Վիլյամ Ցիմերմանը: Նա հորինել է նաև մուլտեհորսների կերպարներով մագինսները, որոնք սկսել են օգտագործվել որպես յուրօրինակ դեկորատիվ տարր:

 

Շուտով գեղեցիկ մագնիսները սկսել են օգտագործվել ավելի գործնական նպատակների համար: Նրանց օգնությամբ թաքցնում էին կենցաղային տեխնիկայի դեֆեկտները և քերծվածքները, ամրացնում էին հիշաթերթիկներ:

 

Մագնիսների քանակությունը սնկի պես սկսում է աճել, որն էլ պատճառ է դառնում դրանցից հավաքածուներ կազմելու համար: Այս հոբբին նեղ շրջանակներում մեմոմագնետիկա են անվանում: Այդ անվանումն առաջարկել է մի ռուս կոլեկցիոներ:

 

Մագնիսների ամենամեծ հավաքածուն պատկանում է Նևադա նահանգի Հենդերսոն քաղաքի բնակչուհի Լուիզա Ջ. Գրինֆարբին: 1997 թ.-ին Լուիզայի մագինսիների հավաքածուն ընդգրկվել է Գինեսի ռեկորդների գիրք` 19,300 օրինակով: Ներկայումս ամերիկուհու հավաքածուում կա ավելի քան 30,000 մագնիս: