Հյուսիսափայլը և դրա առաջացման պատճառները


Հյուսիսափայլը և դրա առաջացման պատճառները
Մարտ 19 23:14 2017

Հյուսիսափայլն Արևից լիցքավորված մասնիկների դուրս նետման և դրանց` դեպի Երկիր շարժմամբ պայմանավորված ֆիզիկական երևույթ է: Փայլատակումն առաջանում է լիցքավորված մասնիկների և մթնոլորտի վերին շերտերում գազային մասնիկների բախման հետևանքով: Այս երևույթը դիտվում է մագնիսական բևեռների մոտ միայն: Հյուսիսափայլն ունի նաև Aurora Borealis անվանումը հյուսիսային կիսագնդում դիտվելիս և Aurora Australis անվանումը հարավայինում դիտվելիս:

Հնում դրա անբացատրելիության պատճառով հյուսիսափայլը համարվում էր միստիկ երևույթ: Դրա առաջացումը կապում էին պատերզամների և համաճարակների հետ:

Հյուսիսափայլի գունային գաման բազմազան է՝ կախված նրանից, թե որ գազի մասնիկներին է բախվում արևային քամին, ինչն իր հերթին կախված է նրանից, թե մթնոլորտային որ շերտում է կատարվում գործողությունը: Հյուսիսափայլի տեսանելիության դաշտը 90-150 կմ երկրի մակերևույթից բարձրությունն է: Օրինակ՝ եթե հայտնվում է 150 կմ բարձրության վրա, այն լինում է կարմիր գույնի, եթե 120-150 կմ ապա դեղնա-կանաչ, իսկ 120 կմ-ից ցածր լինելու պարագայում կապտա-մանուշակագույն:



loading...