Առանց խիթարյանի Մանչեսթեր Յունայթեդն հաղթանակ ունեցավ (տեսանյութ)


Առանց խիթարյանի Մանչեսթեր Յունայթեդն հաղթանակ ունեցավ (տեսանյութ)
Մարտ 19 18:07 2017

Անգլիական Պրեմիեր լիգայի 29-րդ տուրում «Մանչեսթեր Յունայթեդը» հյուրընկալվելիս 3:1 հաշվով հաղթեց «Միդլսբրոյին»:

Խաղի 30-րդ րոպեին Ֆելաինին բացել է հաշիվը, իսկ 62-րդ րոպեին Լինգարդը 2-րդ գնդակն է ուղարկել Վիկտոր Վալդեսի պաշտպանած դարպասը:

Տանտերերը 77-րդ րոպեին կրճատել են հաշվի տարբերությունը. աչքի է ընկել Գաստեդը:

Մրցավարի ավելացրած 2-րդ րոպեին հասարակ իրավիճակում Վալդեսը սայթաքել է, կորցրել գնդակը, իսկ Վալենսիան այն ուղարկել է դատարկ դարպասը:

Հայաստանի հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը մնացել է մանչեսթերյան թիմի պահեստայինների նստարանին:

Այս հաղթանակից հետո «Յունայթեդը» 52 միավորով բարձրանում է 5-րդ հորիզոնական: