Բելգիայի օդանավակայանում ռուսական Boeing 737-ը բախվել է իսպանական օդանավին


Բելգիայի օդանավակայանում ռուսական Boeing 737-ը բախվել է իսպանական օդանավին
Մարտ 19 15:18 2017

Բելգիայի Լեժ օդանավակայանի թռիչքուղում ռուսական Boeing 737-ը բախվել է Airlines Spain Flight ավիաուղիներին պատկանող օդանավաին: Այս մասին հայտնում է LifeNews-ը: Միջադեպի հետևանքով ոչ ոք չի տուժել: Աղբյուրի փոխանցմամբ՝ վնասվել է ռուսական Boeing 737-ը, որի վնասված դետալը ժամանակին փոխել են և թռիչքը իրականացվել է ժամանակին: