Հովհաննես Դանիելյանն արծաթե մեդալ է նվաճել բռնցքամարտի միջազգային մրցաշարում


Հովհաննես Դանիելյանն արծաթե մեդալ է նվաճել բռնցքամարտի միջազգային մրցաշարում
Մարտ 19 13:37 2017

Գերմանիայի Հալե քաղաքում ավարտվել է բռնցքամարտի «Chemistry Cup 2017» միջազգային մրցաշարը:

Հայաստանի վերջին ներկայացուցիչ Հովհաննես Դանիելյանն արծաթե մեդալ է նվաճել, հայտնում է ՀԱՕԿ-ի պաշտոնական կայքը:

Եզրափակչում Դանիելյանը մրցել է Էկվադորի ներկայացուցչի հետ եւ պարտություն կրել օլիմպիական բրոնզե մեդալակրից:

Այս մրցաշարում Հայաստանը ներկայացրին երեք բռնցքամարտիկներ:



loading...