6 սկզբունք, որոնք կօգնեն դրական պատասխան ստանալ


6 սկզբունք, որոնք կօգնեն դրական պատասխան ստանալ
Մարտ 19 00:15 2017

Ստիվ Հարբին, ով գրող է և ունի իր սեփական շոուն ձևակերպել է մի քանի սկզբունքներ, որոնք կօգնեն դրական պատասխան ստանալ: Ներկայացնում ենք այդ սկզբունքները
Իմացեք ձեր գինը: Իմանալ սեփական գինը և բարձրաձայն հայտարարել այդ մասին, միանգամայն տարբեր բաներ են: Օրինակ` դուք ձեր տարեկան աշխատավարձը գնահատում եք x գումար, ապա դուք ամեն ինչ պետք է անեք, որ հասնեք ձեր ցանկությանը:
Իմացեք` ինչի եք արժանի: Հաճախ մարդիկ և հատկապես կանայք իրենց ցանկությունները զոհում ենք` հանուն ուրիշների: Դրա մեջ ոչ մի լավ բան չկա: Իհարկե, կարևոր է գնալ կոմպրոմիսների, սակայն չպետք է մոռանալ սեփական անձի մասին:
Հստակ և կոնկրետ եղեք: Հստակ արտահայտեք ձեր ցանկությունները: Եթե դուք դա չեք անում, ստիպված կլիենեք երկար գնալ` հասնելու ձեր նպատակներին:
Ենթադրություններ մի կատարեք: Ոչ-ոք չի կարողանում գուշակել դիմացինի մտքերը: Կապ չունի, թե որքան լավ եք ճանաչում մարդուն, նա կարող է գուշակել ձեր ցանկությունները: Հստակ հնչեցրեք դրանք:
Խոսեք ձեր արժեքների մասին: Հստակ դրեք ձեր առաջնահերթությունները, որպեսզի ժամանակին հասցնեք ամեն ինչ:
''Ոչ''-ը վերջնական պատասխան չէ: Եթե ինչ-որ մեկը մերժել է ձեր խնդրանքը, դա չի նշանակում, որ պետք է այրել կամուրջները: Իրավիճակը պատկերացրեք ձեր դիմացինի տեսանկյունից: