Թեստ. Ահա, թե ինչ է պատմում Ձեր դեմքի ձևը Ձեր մասին


Թեստ. Ահա, թե ինչ է պատմում Ձեր դեմքի ձևը Ձեր մասին
Մարտ 19 15:50 2017

Հնագույն ժամանակներում չինացիները կարծում էին, որ դեմքը հոգու հայելին է, իսկ Եվրոպայում միջնադարյան գեղեցկությունը բարության հոմանիշն էր, իսկ տգեղությունը` չարության:
Այս տվյալներն այսօր դիտվում են մի փոքր հնաոճ, բայց շատ մարդիկ շարունակում են հավատալ, որ կան ինչ-որ առանձնահատկություններ` կապված մարդու երեսի ձևի հետ: Մեր օրերում ամեն ինչ կապված է գիտական հետազոտությունների հետ:
Կլոր դեմք

Կլոր դեմք ունեցող մարդիկ զգացմունքային են, զգայուն և ուշադիր են իրենց հարազատների և մյուսների նկատմամբ: Տղամարդիկ ունեն ուժեղ սեռական երևակայություն և վայելում են կայուն և երկարատև հարաբերություններ:
Քառակուսի դեմք

Քառակուսի դեմքը հաճախ ասոցիացվում է կրակի հետ, այդ պատճառով էլ այդպիսի մարդիկ ագրեսիվ են, փառամոլ և ցանկանում են իշխել: Ունեն սուր վերլուծական միտք և շատ վճռական են:
Երկարավուն դեմք

Երկարավուն դեմք ունեցող մարդիկ շատ գործնական են, մեթոդական և ոչ մի դժվարություն չեն տեսնում անընդհատ աշխատելու մեջ: Այսպիսի մարդիկ սովորաբար ունենում են ատլետիկ, մկանոտ կառուցվածք, սակայն ավելորդ վստահության պատճառով հարաբերություններում ունենում են խնդիրներ:
Եռանկյուն դեմք

Եռանկյուն դեմք ունեցող անհատներն ունենում են շատ նիհար և գրավիչ մարմին, ինչպես նաև ինտելեկտուալ կարողություններ: Այս տեսակի դեմքը կապված է արվեստի, զգացմունքայնության և կրակոտ բնավորության հետ:



loading...