8 օգտակար ըմպելիքներ


8 օգտակար ըմպելիքներ
Մարտ 19 15:34 2017

Առողջության համար անհրաժեշտ է պահպանել օրգանիզմում հեղուկի անհրաժեշտ քանակությունը: Այդ իսկ պատճառով խորհուրդ է տրվում օրեկան խմել ոչ պակաս, քան մեկ ու կես լիտր ջուր: Ներկայացնում այն ըմպելիքները, որոնք առավել օգտակար են օրգանիզմի համար:

1. Կանաչ թեյ - շնորհիվ ֆլավոնոիդների, պոլիֆենոլների և հակաօքսիդանտների կանաչ թեյը ոչնչացնում է ազատ ռադիկալները, ամրացնում է ոսկորները, նվազեցնում է սրտանոթային հիվանդությունների և քաղցկեղի առաջացման հավանականությունը:

 

2. Անանուխի թեյ - այս թեյը կարգավորում և նպաստում է մարսողությանը: Այն ունի նյարդերը հանգստացնող հատկություն և վերացնում է մկանների ցավը:

 

3. Ցածր յուղայնությամբ կաթ - կաթը օգնում է երկար քաղց չզգալ, որը օգնում է պայքարել ավելորդ քաշի դեմ: Այն պարունակում է ածխաջրեր, սպիտակուց, կալցիում, D վիտամին: Խորհուրդ է տրվում խմել 1% յուղայնությամբ կաթ:

 

4. Սոյայի կաթ - այն կանխում է սրտանոթային հիվանդությունների զարգացումը` արյան մեջ ավելորդ խոլեստերինի մակարդակը նվազեցնելու հաշվին: Սակայն չի կարելի կովի կաթը ամբողջությամբ փոխարինել սոյայի կաթով, դա կարող է А և D վիտամինների ու կալցիումի պակաս առաջացնել:

5. Տաք շոկոլադ կամ կակաո - այս ըմպելիքները խթանում են օրգանիզմում սերոտոնին հորմոնի արտադրմանը, որը բարացնում է տրամադրությունը: Նրանք նաև կանխում են սրտանոթային հիվանդությունների զարգացումը: Նրանց բաղադրության մեջ մտնող պոլիֆենոլները պաշտպանում են բջիջները ազատ ռադիկալներից:

 

6. Տոմատի հյութ` առանց աղի – այս ըմպելիքի բաղադրության մեջ մտնող լիկոպենը լավ նախազգուշական միջոց է թոքերի, ստամոքսի, աղիքների, լյարդի և կրծքագեղձի քաղցկեղի առաջացման դեպքում: Այն կանխում է սրտանոթային հիվանդությունների առաջացման հնարավորությունը:

 

7. Հատապտուղների հյութ - պաշտպանում է մարսողական եւ միզուղիների համակարգերը վարակներից, կանխում է լնդերի բորբոքումը, նվազեցնում է արյան մեջ ավելորդ խոլեստերինի մակարդակը:

8. Նարնջի հյութ – նարնջի հյութի բաղադրության մեջ առկա է մեծ քանակությամբ С վիտամին: Այն բարձրացնում է իմունիտետը, ինչն էլ կանխում է բազում հիվանդությունների առաջացումը: Բժիշկները խորհուրդ են տալիս հղիության ժամանակ խմել նարնջի հյութ` պտղի նորմալ զարգացմանը նպաստելու համար: