Սպիտակուցային դիմակ՝ դեմքի սև կետերը վերացնելու համար


Սպիտակուցային դիմակ՝ դեմքի սև կետերը վերացնելու համար
Մարտ 19 14:34 2017

Սև կետերը առաջանում են մաշկի ավելցուկային ճարպից, մաշկի մահացած բջիջներով և փոշու մանր հատիկներով դեմքի ճարպագեղձերի խցանման պատճառով: Դրանց առաջացմանը նպաստում է ապրելակերպը, շրջակա միջավայրը, դեմքի ոչ ճիշտ խնամքը: Դրանց հայտնվելուց խուսափելու համար պետք է մաշկը ճիշտ խնամել և մաքուր պահել: Առաջարկում ենք սպիտակուցային դիմակ, որը կօգնի ազատվել մաշկի սև կետերից:

Պատրաստման եղանակը՝

Հում ձվի մեկ սպիտակուցին ավելացրեք մեկ ճաշի գդալ շաքար և լավ հարեք մինչև լուծվի: Պատրաստված դիմակի կեսը քսեք դեմքին և թողեք մինչև լրիվ չորանա: Հետո վրայից քսեք դիմակի մնացած մասը և մատներով ու ափերով ինտենսիվ տրորեք ամբողջ դեմքի մակերեսը: Վերջում դիմակը լվացեք սառը ջրով և դեմքին քսեք խոնավեցնող կրեմ: