Ավելորդ քաշից ազատվելու ամենապարզ բանաձևը


Ավելորդ քաշից ազատվելու ամենապարզ բանաձևը
Մարտ 19 14:22 2017

Ավելորդ քաշը մղձավանջ է դարձել 21-րդ դարի համար: Կանայք, ցանկանալով ունենալ և պահպանել գեղեցիկ կազմվածք, դիմում են զանազան հնարքների, որոնց արդյունավետությունը միանշանակ չէ և ոչ բոլորի համար է ապահովում ցանկալի արդյունք:

Խիստ սննդակարգին հետևելը, թերևս, ամենատարածված հնարքն է, որ կանայք կիրառում են ավելորդ կիլոգրամներից ազատվելու համար: Սակայն ոչ միշտ է հաջողվում օրվա ընթացքում հետևել սահմանված սննդակարգին, քանի որ, երբեմն, քաղցը ստիպում է մոռանալ դրա մասին:

Եթե ուզում եք քաղց չզգալու և, միաժամանակ, ազատվել ավելորդ քաշից հետևեք այս կանոններին՝

-Պարտադիր նախաճաշեք՝ հագեցած ու ճիշտ նախաճաշը կազատի քաղցի զգացումից ողջ օրվա ընթացքում: Կերեք բանան, մրգեր, մեղր, ձու, եթե քաղցրակեր եք, կարող եք մի կտոր թխվածք կամ շոկոլադե կրեմ ուտել: Պարզապես հիշեք, որ պետք է ընտրել այս մթերքներից ընդամենը մեկը:

-Ճաշի ժամին մսամթերք (հավ, ձուկ, հորթ), պանի և ապուր կերեք: Սպիտակ հացի փոխարեն մուգ ալյուրից պատրաստված հաց օգագործեք՝ այն էլ մեկ չափաբաժնից ոչ ավելի:

-Ընթրիքի ժամին բանջարեղեն կերեք ու կեֆիր օգտագործեք: Ոչ մի դեպքում օրգանիզմը մի ծանրաբեռնեք ավելորդ կալորիաներով:

Միշտ հիշեք՝ սեփական ախորժակը կառավարելն ավելի հեշտ է, քան դրա անկառավարելիության հետևանքով սեփական օրգանիզմին ու առողջությանը հասցրած վնասակար հետևանքներից ազատվելը:



loading...