Ինչ երբեք չեն անի Կենդանակերպի տարբեր նշանները


Ինչ երբեք չեն անի Կենդանակերպի տարբեր նշանները
Մարտ 19 10:43 2017

Խոյ

Խոյերն ի ծնե լիդերներ են: Նրանք երբեք ձեզնից թույլտվություն չեն խնդրի որևէ բան անելու համար:

Ցուլ

Ցլերը համառ ու ինքնավստահ են: Նրանք երբեք այնպիսի բան չեն անի, որը կվնասի իրենց շահերը:

Երկվորյակ

Երկվորյակներն ինքնասիրահարված են, ու կարծում են, որ իրենց հիմարներ են շրջապատում: Նրանք երբեք չեն աշխատի, եթե հնարավորություն ունենան:

Խեցգետին

Խեցգետինները շատ նվիրված են ընտանիքին ու ընկերներին: Նրանք երբեք չեն դավաճանի:

Առյուծ

Առյուծները բռնկվող են ու արագ են զայրանում: Չնայած նրանց անհանգիստ բնավորությանը՝ նրանք երբեք չեն թաքցնի, որ նեղացած են ձեզնից:

Կույս

Կույսերը հանգիստ են, սակայն շատ խանդոտ են: Նրանք երբեք չեն ընդունի, որ սխալ էին, ինչպես նաև սիրում են, երբ իրենց սիրով ու քնքշությամբ են շրջապատում:

Կշեռք

Կշեռքներն հաշվենկատ են ու չեն սիրում վեճեր: Այդ պատճառով էլ նրանք երբեք չեն շփվի այն մարդկանց հետ, որոնք շուտ բռնկվող են ու կռվարար:

Կարիճ

Կարիճները չեն կարողանում ներել: Նրանք չափազանց հիշաչար են, իսկ նրանց վրեժը սարսափելի է: Այդ պատճառով էլ նրանք չեն հանդուրժում դավաճան մարդկանց:

Աղեղնավոր

Աղեղնավորները հաճախ անմտածված քայլեր են անում: Նրանք չեն մտածում խոսելուց առաջ, և կարող են փոշմանել ինչ-որ բան ասելուց հետո: Նրանք չեն կարողանում գաղտնիքներ պահել:

Այծեղջյուր

Այծեղջյուրները սիրահարված են իրենց աշխատանքին: Նրանք երբեք չեն համաձայնվի որևէ նորարարություն օգտագործել, մինչև ղեկավարությունը չհրամայի:

Ջրհոս

Ջրհոսներն երբեք երկրորդ հնարավորություն չեն տա այն մարդուն, որից հիասթափվել են: Նրանք երբեք չեն կիսվում իրենց մտքերով ու իրենց հոգին չեն բացում մարդկանց առջև:

Ձկներ

Ձկները սիրում են հոսանքով լողալ: Նրանք երբեք ոչինչ չեն փոխի այնքան ժամանակ, մինչև որ հասկանան, որ այդպես շարունակվել այլևս չի կարող:



loading...