Լոտոս. բոլոր կրոնների տաճարը (լուսանկարներ)


Լոտոս. բոլոր կրոնների տաճարը (լուսանկարներ)
Մարտ 19 13:11 2017

Ձեր ուշադրության ենք ներկայացնում Հնդկաստանում կառուցված բոլոր կրոնների` Լոտոսի տաճարը:

 

Նյու Դելի քաղաքում վեր հառնող այս տաճարը կառուցվել է բահայ կրոնի հետևորդների կողմից: Ըստ նրանց ուսմունքի՝ բոլոր կրոններն էլ «ճշմարիտ» են, եթե տանում են դեպի Աստված:

30 մետր բարձություն ունեցող կառույցը ունի լոտոս ծաղիկի տեսք և իրենից ներկայացնում է 27 բետոնե, մարմարեպատ թերթիկների միավորում:

Տաճարի շուրջ տեղակայված են 9 լողավազաններ, որոնց միջև կառուցվել են շինության 9 մուտք տանող ճանապարհներ:

Գիշերը տաճարը լուսավորվում է:

Շինության ներսում չկա ոչ մի կրոնական պատկեր, բացառությամբ՝ ծիսական հատվածում պատկերված Բահայ Աստծու: