Վատ ինքնազգացողության ժամանակ մենք հաճախ վազում ենք դեղատուն՝ հավատալով, որ գնված դեղը կլուծի բոլոր հարցերը: Սակայն դեղամիջոցները, որպես կանոն քողարկում են նշանները, այլ ոչ թե բուժում:
Ըստ ռեֆլեկսաթերոպիայի, ամեն մի մատ կապված է կոնկրետ ներքին օրգանների հետ, այդ պատճառով, երբ վատ եք ձեզ զգում, փորձեք սկզբից մերսել այն մատը, որը կապ ունի ցավացող օրգանի հետ:
1. Մեծ մատ
Այս մատը պատասխանատու է սրտի և թոքերի համար: Երբ շնչահեղձ եք լինում կամ սիրտը արագ է խփում՝ մերսեք և մի քանի անգամ քաշեք մեծ մատը: Դա կօգնի հանգստանալ սթրեսային իրավիճակներում:
2. Ցուցամատ
Այն կապված է աղեստամոքսային համակարգի հետ: Մերսելով այդ մատը դուք կանցկացնեք ստամոքսի ցավը:
3. Միջնամատ
Սրտխառնոցի և գլխապտույտի ժամանակ մերսեք և քաշեք այդ մատը ու շատ շուտով թեթևություն կզգաք: Այս մեթոդը օգնում է նաև անքնության դեպքում:
4. Անանուն մատ
Այս մատը պատասխանատու է զգացմունքային վիճակի համար: Վատ տրամադրության դեպքում մերսեք այդ մատը և կհանգստանաք:
5. Ճկույթ
Մեր ամենափոքր մատը կապված է երիկամների և գլխի հետ: Երիկամների հետ խնդիրներ ունենալու դեպքում, ինչպես նաև գլխացավերի ժամանակ մերսեք այդ մատը:
Ձեռքի ափերը կապված են նյարդային համակարգի հետ: Ափերով խփելը առույգացնում է:
Եթե հավատանք, որ այս մեթոդը աշխատող է, ապա այն անպայման կօգնի:
Աղբյուր՝ LADYNEWS.am