Հետաքրքիր փաստեր հոտերի մասին


Հետաքրքիր փաստեր հոտերի մասին
Մարտ 19 11:54 2017

1. ԱՄՆ-ի պատմության մեջ եղել է դեպք, երբ թերթի գովազդային հատվածը տապակած հավի հոտ է արձակել: Կրպակների վաճառողները միանգամից հրաժարվել են վաճառել այդ թերթերը, քանի որ դրանց հոտի պատճառով բազմաթիվ կենդանիներ էին հավաքվում կրպակների մոտ:

2. Լուսնային փոշու հոտը շատ նման է վառոդի հոտին: Այդ մասին իմացել են, երբ վերադարձել են լուսին մեկնած տիեզերագնացները, և նրանց շորերին լուսնային փոշի է եղել:

3. Լեհաստանում է գտնվում ամենախաղաղ գյուղը՝ Վերխովիսկան: Այստեղ այցելելիս՝ միանգամից յուրահատուկ սուր հոտ ես զգում: Այս գյուղում զբաղվում են կատվախոտի մշակմամբ: Վերխովիսկայում վաղուց չեն եղել սրտային հիվանդություններ, վեճեր և ընդհարումներ:

4. Արյան հոտը ստացվում է մարդու քրտինքի և արյան միջի երկաթի քիմիական ռեակցիայի արդյունքում:

5. Գոյություն ունի հոտի պահպանման քիչ հայտնի, սակայն շատ արդյունավետ մի եղանակ: Նախ անհրաժեշտ է մթերքը կամ առարկան փաթաթել ստերիլ անձեռոցիկի մեջ, ապա՝ փայլաթիթեղի: Մի քանի ժամ անց հեռացնում ենք անձեռոցիկը, մթերքը դնում տարայի մեջ և փակում կափարիչով:

6. Մերկապտանը քիմիական գարշահոտ նյութ է, որ հիշեցնում է կոյուղու, նեխած սխտորի և նեխած կաղամբի հոտերը՝ միաժամանակ: Սակայն այդ նյութը բոլորս, գոնե մեկ անգամ, շնչել ենք: Այդ գարշահոտ քիմիական նյութն ավելացվում է գազին: Քանի որ գազը զուրկ է որևէ հոտից, առանց մերկապտանի դրա արտահոսքը հայտնաբերելն անհնար կլիներ:

7. Ճնշումը կարող է հոտ ստեղծել: Օրինակ՝ մեթան գազը 13 մթնոլորտ ճնշման դեպքում քլորոֆորմի հոտ է արձակում:

8. Հնդկացիները հին ժամանակներում պահպանում էին հիշարժան դեպքերի հոտերը: Նրանք համարում էին, որ հենց հոտերն են մեծ չափով ազդում հիշողության վրա: