Պատրա՞ստ է նա ամուսնության, թե՞ ոչ. պարզեք ինքներդ


Պատրա՞ստ է նա ամուսնության, թե՞ ոչ. պարզեք ինքներդ
Մարտ 19 00:24 2017

Նյու Յորքի հոգեբանները մտածել են ալգորիթմ, որի օգնությամբ կանայք կարող են պարզել՝ պատրա՞ստ է տղամարդն ամուսնության, թե՞ ոչ:

Կա երեք գործոն, որոնց անհրաժեշտ է ուշադրություն դարձնել: Պատրա՞ստ է Ձեր տղամարդը Ձեզ հետ ամուսնանալ, հնարավո՞ր է այդպիսի բան մոտ ապագայում կամ ընդհանրապես: Դա պարզելը շատ հեշտ է:

Նախ՝ առաջին ժամադրության ընթացքում խոսեք ամուսնությունից: Տղամարդու պատասխանից կարող եք կռահել՝ նրա մտադրությունները լո՞ւրջ են, թե՞ ոչ:

Երկրորդ հերթին՝ հարցրեք Ձեր կողքի տղամարդուն՝ ինչպիսին է նրա պատկերացրած իդեալական կինը: Մինչ նա կնկարագրի այդ կնոջը' համեմատեք նրա նշած հատկանիշները Ձեր հատկանիշների հետ, եթե տարբերությունները շատ են, ավելի լավ է ոչ մի հարաբերություն էլ չսկսեք. ի վերջո, նա կհանդիպի այն կնոջը, ում մասին երազում է:

Երրորդ հերթին՝ ուշադրություն դարձրեք Ձեզ՝ իր ծնողների հետ ծանոթացնելու նրա ցանկությանը: Եթե նա չի շտապում Ձեզ ծանոթացնել իր ծնողների հետ, ուրեմն նրա մտադրությունները լուրջ չեն: Իսկ եթե մի քանի տարի հանդիպելուց հետո էլ այդ հանդիպումը չի կայանում, ապա կարող եք վստահ լինել՝ նա Ձեզ հետ չի ամուսնանա: