Տարբեր ժողովուրդների առասպելական հրեշները


Տարբեր ժողովուրդների առասպելական հրեշները
Մարտ 19 10:53 2017

1. Սլավոնական` արյունածուծ

 

Արյունածուծներն առասպելական արարածներ են: Դրանց մասին հաճախ հիշատակվում է ժողովրդական բանահյուսության մեջ: Արյունածուծները մարդկային արյուն են խմում` իրենց անմահ գոյությունը պահպանելու համար: Հիշատակումներ կան այն մասին, որ, երբ արյունածուծները մարդկային արյուն չեն կարողանում ճարել, կենդանական արյամբ են սնվում: Արյունածուծներին հաճախ նկարագրում են որպես կենդանի մեռյալներ, իրենց արյան ծարավով ղեկավարվողներ:

 

2. Գերմանական` փոխակերպուկ

 

Փոխակերպուկները նույնպես առասպելական արարածներ են, որոնց մասին հիշատակվում է ժողովրդական բանահյուսության մեջ: Դրանք անիծված մարդիկ են, ովքեր լիալուսնի ժամանակ` կախարդության հետևանքով, վերածվում են գայլերի կամ գայլանման այլ արարածների: Ժամանակակից տեսությունների համաձայն` ինրպես արյունածուծների, այնպես էլ փոխակերպուկների համար նախատիպ հանդիսացող կերպարներն իրականում կարող են հետևանք լինել պորֆիրիա հիվանդության:

 

3. Կելտական` բանշի

 

Առասպելների համաձայն` բանշիները սարսափելի ճիչեր են արձակում այն տների պատուհանների տակ, որտեղ շուտով ժամանելու է Մահը: Եթե պետք է մահանա սուրբ կամ շատ մեծ մարդ, նրա պատուհանի տակ ճչում են մի քանի բանշիներ: Առասպելների համաձայն` բանշի էր դառնում այն կինը, ով մահացել էր ծննդաբերության ժամանակ կամ ում սպանել էին: Բանշիի մաշկը գորշ է կամ սպիտակ: Ունի երկար, բաց գույնի մազեր:

 

4. Լատինամերիկյան` զոմբի

 

Զոմբի են կոչում մեռյալներից հարություն առած մարդուն, ով ունի մարմին, սակայն զուրկ է գիտակցությունից և կամքից: Զոմբիների մասին առաջին հիշատակումներն արվել են աֆրոկարիբյան վուդու հավատքում: Զոմբիների մասին շատ ֆիլմեր են նկարահանվել:

 

5. Միջինարևելյան` ուպիր

 

Այս առասպելական արարծները ծնունդ են առել հին արաբական ժողովրդական բանահյուսության մեջ: Ուպիրը, որպես կանոն, բնակվում է անմարդաբնակ վայրերում կամ գերեզմաններում: Առասպելաբանության մեջ ասվում է, որ ուպիրները ջիներ են, որոնք պատկանում են դիվային արարածների դասին: Նրանք կարող են ցանկացած տեսք ընդունել, սակայն նրանց կարելի է միշտ ճանաչել` ավանակի սմբակներով:

6. Եգիպտական` մումիա

 

Մումիաները մահացած մարդկանց զմռսված մարմիններն են: Եգիպտական առասպելաբանության մեջ բազմաթիվ հեքիաթներ և առասպելներ կան այն մասին, որ ով համարձակվի բացել մումիայի դամբարանը, գլխին բազմաթիվ փորձանքներ և անեծքներ կբերի:

 

7. Ճապոնական` օնի

 

Օնիներին տարբեր ժամանակներում տարբեր ձևերի են նկարագրել: Սակայն բոլոր նկարագրություններում էլ օնիներն ահռելի չափերի հրեշներ են` մեծ ճանկերով, կոտոշներով և գզգզված մազերով: Հաճախ օնիները պատկերվում են մարդկային մարմնով, սակայն պատահում են նաև` շատ մատներով կամ անհավատալի քանակության աչքերով: Կոնքերին կրում են միայն վագրի մորթուց փաթաթան, իսկ ձեռքում` երկաթե մահակ:

 

8. Անգլոսաքսոնյան գոբլին

 

Գոբլինները նույնպես հանդիպում են ժողովրդական բանահյուսության մեջ: Դրանց նկարագրում են որպես չար, դյուրագրգիռ և վնասակար արարածներ: Գոբլիններն, ավելի շուտ, անճոռնի և թզուկանման ուրվականներ են: Լինում են տարբեր չափերի` ինչպես թզուկներ, այնպես էլ մարդկային չափսերի: Տարբեր երկրներում գոբլիններին տարբեր հատկություններով են օժտում և տարբեր տեսքով են նկարագրում: Շատ դեպքերում դրանք հիշեցնում են կելտական տնային ոգիներին:

 

9. Ֆրանսիական` օգր

 

Մարդանման հրեշներ են` մեծ չափերի, տհաճ և սարսափելի: Շատ երկրների բանահյուսություններում օգրերին նկարագրում են որպես որպես սարսափելի հրեշներ, որոնք սնվում են մարդկանց մարմիներով: Դրանք պատկերում են հսկա գլուխներով, մորուքով և բաշով: Օգրերի մարմինը շատ հզոր և դիմացկուն է: Այս հրեշները նաև չափազանց մեծ որովայն ունեն:

 

10. Հունական` գորգոնա

 

Հունական առասպելաբանության մեջ գորգոնային նկարագրում են որպես հրեշ` կենդանի օձերից բաշով: Այս հրեշները նկարագրվում են նաև վարազի ժանիքներով: Առասպելների համաձայն` գորգոնայի հայացքը կարող է կենդանի արարածին քարի վերածել: