Մարդկության պատմության ամենաերկար պատերազմները


Մարդկության պատմության ամենաերկար պատերազմները
Մարտ 18 23:39 2017

10. Վիետնամական պատերազմ: Այն տևել է 14 տարի (1961-1975 թ): Պատերազմը ընթանում էր ԱՄՆ-ի և Վիետնամի միջև: Միացյալ Նահանգներում այդ պատերազմը համարվում է իրենց պատմության մութ կետը, իսկ Վիետնամում այն ողբերգական և հերոսական էջ է:

 

9. Հյուսիսային մեծ պատերազմ: Այս պատերազմը, որը շարունակվել է 21 տարի(1700-1721թթ.), ընթանում էր Ռուսաստանի և Շվեդիայի միջև` մերձբալթյան հողերի վերաբաժանման համար: Պատերազմում ի վերջո հաղթանակ տոնեց Պետրոս Մեծի Ռուսաստանը:

 

8. 30-ամյա պատերազմ: Եվրոպայում կաթոլիկների և գերմանական բողոքակաների միջև թափ առած բախումները շուտով վերածվեցին երկրների միջև արյունահեղ պատերազմների, որը ի վերջո ավարտվեց Վեստֆալյան խաղաղության համաձայնագրով:

 

7. Ինդոնեզական պատերազմ: Հոլանդիայի և Ինդոնեզիայի միջև ծավալված պատերազմը ձգվել է 31 տարի` հանգեցնելով ահռելի մարդկային և նյութական կորուստների: Արդյունքում Ինդոնեզիան նվաճեց անկախություն:

 

6. Սպիտակ և կարմիր վարդերի պատերազմ: Անգլիայում ծավալված քաղաքացիական պատերազմը 33 տարի (1455-1487թթ.) շարունակ խլեց հազարավոր մարդկային կյանքեր: Իշխանության համար պայքարում էին Լանկաստեր-Պլանտագենտները և Յորկերը: Արդյունքում վերջիններս պարտություն կրեցին:

 

5. Գվատեմալայի պատերազմ: Գվատեմալայի և Հոնդուրասի միջև պատերազմը տևել է 36 տարի:

 

4. Փյունիկյան պատերազմ: Հռոմի և Կարթագենի միջև պատերազմը տևեց 43 տարի`ավարտվելով հռոմեացիների հաղթանակով:

 

3. Հույն-պարսկական պատերազմ: Հունաստանի և Պարսկաստանի միջև 50-ամյա պատերազմը սկսվել է մ.թ.ա. 459թ-ին: Պատերազմը ավարտվեց հույների հաղթանակով:

 

2. Պելոպոնեսյան պատերազմ: Աթենքի և Սպարտայի միջև ծավալված արյունալի պատերազմը տևել է 73 տարի: Սա պատերչազմ էր հին աշխարհի օլիգարխիայի և դեմոկրատիայի միջև, որը ի վերջո ավարտվեց օլիգարխիկ համակարգով զարգացող սպարտացիների հաղթանակով:

 

1. Հարյուրամյա պատերազմ: Անգլիայի և Ֆրանսիայի միջև 116 ամյա պատերազմը աշխարհի ամենաերկար պատերազմն է համարվում, որը ձգվել է 1337-1453թթ.: Պատերազմը սկսվել է Անգլիայի կողմից` նպատակ հետապնդելով վերադարձնել Մենը, Նորմանդիան և Անժուն: Սակայն պատերազմը ավարտվեց անգլիացիների պարտությամբ, որը ոչ միայն չկարողացավ գրավել տարածքներ այլև կորցրեց նաև իր հողերի մի մասը: