Հավի ապուր-պյուրե.բաղադրատոմս


 Հավի ապուր-պյուրե.բաղադրատոմս
Մարտ 19 17:00 2017

Բաղադրությունը՝

Հավի կրծքամիս - 1 հատ

Գազար - 2 հատ

Սոխ - 2 հատ

Կարտոֆիլ - 4 հատ

Սերուցք (20% յուղ) - 150 մլ

Կանաչի

Աղ և պղպեղ-ըստ ճաշակի

Բուսական յուղ

Պատրաստման եղանակը՝

Կարտոֆիլը, սոխը և գազարը մաքրել: Հավը եփել, կարտոֆիլը, սոխը և գազը նույնպես եփել:Սոխը կտրատել և տապակել:

 

Գազարը քերիչով անցկացնել և լցնել թավայի մեջ ու նորից տապակել:

 

Միսը կտրատել, կարտոֆիլից պյուրե պատրաստել: Հավի արգանակի մեջ լցնել կարտոֆիլը, հավի միսը, ավելացնել սոխ, գազար և լցնել բլենդերի մեջ: Հարել: Այն համեմել աղով և պղպեղով: Ապուրը ձևավորել կանաչիներով: