Հետաքրքիր փաստեր մեկանգամյա օգտագործման իրերի մասին


Հետաքրքիր փաստեր մեկանգամյա օգտագործման իրերի մասին
Մարտ 19 02:56 2017

Թղթե անձեռոցիկներ

 

1930 թ.-ին Kimberli-Clark-ը թողարկել է թղթե թաշկինակներ: 1924 թ.-ին Kleenex ապրանքանիշով արտադրվել են դիմահարդարման մաքրման առաջին անձեռոցիկները: Դրանք գովազդել են թատրոնի հայտնի աստղերը: Չնայած` անձեռոցիկները նախատեսված էին միայն կանանց օգտագործման համար, դրանք օգտագործում էին բոլորը: Նման հաջողությունից հետո ընկերությունը սկսել է արտադրել նաև տարբեր գույների և հոտերի անձեռոցիկներ, ինչպես նաև ստերիլ անձեռոցիկներ` երեխաների համար:

 

Պլաստիկե սպասք

 

1908 թ.-ին դոկտոր Էլվին Դևիդսոնը հրապարակել է իր հետազոտությունների արդյունքները` կապված դպրոցականների հաճախակի դարձած մահացությունների հետ: Պարզվել է, որ մահացությունները գլխավորապես կապված են եղել ոչ հիգիենիկ մետաղե բաժակների օգտագործման հետ: Այս հետազոտությունը ցնցել է բոլորին, և 1910 թ.-ին ստեղծվել է այպես կոչված «անվտանգ բաժակը»: Այն իրենից ներկայացնում էր կոնաձև ոլորված ստվարաթղթե կտոր:

 

Ներարկիչ

 

Մեկանգամյա օգտագործման ներարկիչի գաղափարը պատկանում է դեղագործ և անասնաբույժ Քոլին Մարդոքին: Ներարկիչները սկսել են արտադրվել 1961 թ.-ից:

 

Պահպանակ

 

Պահպանակը ոչ միայն պաշտպանում է անցանկալի հղիությունից, այլև զերծ է պահում վեներական հիվանդություններից: Պահպանակների գյուտարարն անհայտ է: Սակայն փաստեր կան այն մասին, որ 1940-1950-ական թթ.-ին գոյություն ունեին բազմակի օգտագործման համար նախատեսված պահպանակներ, որոնք պահվում էին հատուկ տուփերում: Մեկանգամյա օգտագործման պահպանակները սկսել են թողարկվել 1960-ական թթ.-ից:

 

Կրակայրիչ

 

 

 

Bic հայտնի ընկերությունն առաջինն էր, որ 1972 թ.-ին սկսել է կրակայրիչներ արտադրել:

 

Գնդիկով գրիչ

 

Առաջին գնդիկով գրիչները թողարկել է Bic ընկերությունը` 1953 թ.-ին: Այն ստեղծել է ֆրանսիացի Մարսել Բիկը: Հայտնագործությունից ընդամենը 3 տարի անց աշխարհում օրական սկսվում 1 միլիոն գրիչ վաճառվել:

 

Մանկական տակդիրներ

 

Հետաքրքիր է, որ մանկական մեկանգամյա օգտագործման տակդիրների արտադրման առաջին փորձը հաջողություն չի ունեցել: Սկզբում արտադրվել են մանկական չթրջվող վարտիքները, որոնք հագցվում էին սովորական միջադիրների վրա: Հետագայում սկսում են թողարկել նույնպիսի վարտիքներ, սակայն` թղթե: Եվ այդ ժամանակ կանայք սկսում են կասկածել. շահեկան չէ այդ վարտիքներն օգտագործել ընդամենը մեկ անգամ: Միայն 10 տարի անց մի խոշոր ընկերություն սկսում է հետաքրքվել մեկանգամյա տակդիրներով, և այդ ժամանակ արտադրությունը սկսում է աշխատել: