Քարանձավային հյուրանոց` Հարավային Աֆրիկայում(լուսանկարներ)


Քարանձավային հյուրանոց` Հարավային Աֆրիկայում(լուսանկարներ)
Մարտ 18 22:47 2017

Եթե քարե դարում շքեղություն լիներ, ապա այն պետք է նման լինել Հարավային Աֆրիկայի Kagga Kamma հյուրանոցի նման:

Քարանձավում անցկացված հանգիստը կարող է լինել նույնքան հարմարավետ, որքան ժամանակակից հյուրանոցներում: Հարավային Աֆրիկայում գտնվող Kagga Kamma Private Game Reserve հյուրանոցը գտնվում է Քեյփթաունից 250 կմ հեռավորության վրա: Հյուրնոցն ունի 10 սենյակներ, որոնք գտնվում են տարբեր քարանձավներում: Նրանց յուրահատկությունը ապահովում է ոչ միայն նրանց անսովոր դիրքը, այլ նաև ժայռապետկերները, որոնք ստեղծվել են գրեթե 6 հազար տարի առաջ:

Յուրաքանչյուր քարանձավից բացվում է լեռնային պատկերներ, իսկ նրանց համար, ովքեր ցանկանում են ավելի մոտ գտնվել բնությանը, նրանց համար կա հատուկ սենյակ՝ Outcrop Open Air Room: Երկու հոգու համար նախատեսված մահճակալն այստեղ միակ կահավորանքն է:

Գրեթե քառորդ դար այն դարձել է զբոսաշրջիկների համար գրավիչ ​​վայր, և այստեղ ոչ միայն գեղեցիկ լեռնային պատկերներ կան, այլ նաև հյուրանոցն առաջարկում է նյարդերը թուլացնող սպա ծրագրեր: Այստեղ մեկ գիշերն անցկացնելու համար պետք է վճարել մինչև 155 ֆունտ: