Օրվա բաղադրատոմս. Կեֆիրով աղանդեր


Օրվա բաղադրատոմս. Կեֆիրով աղանդեր
Մարտ 19 11:00 2017

Բաղադրությունը՝

Կեֆիր - 0,5 լիտր

Թթվասեր -200 գրամ

Դոնդող-10 գրամ

Շաքարվազ- բաժակի կիսով չափ

Վանիլային շաքարավազ -1 տուփ

Ձևովարման համարչ՝ շոկոլադ, թարմ հատապտուղներ

Պատրաստման եղանակը՝

Դոնդողը ջրով բացել, թողնել 5-10 րոպե: Կեֆիրը, թթվասերը, շաքարավազը և վանիլային շաքարավազը հարել, մինչև շաքարավազը լուծվի: Դոնդողը դնել դանդաղ կրակի վրա և մի փոքր եփել:

 

Ապա դոնդողը կամաց- կամաց լցնել կեֆիրային բաղադրության վրա: Դնել սառնարանի մեջ 15-20 րոպե:

Ապա այն էլեկտրական հարիչով հարել: Այն լցնել բաժակների մեջ, վրան թարմ հատապտուղներ և քերած շոկոլադ լցնել: