Յուրօրինակ նախաճաշ


Յուրօրինակ նախաճաշ
Մարտ 19 10:00 2017

Առավոտյան նախաճաշը կարևոր է առողջության համար, սակայն ամեն առավոտ ուտել նույն բանը այնքան էլ հաճելի չէ: Ներկայացնում ենք տարբեր երկրների առավոտյան նախաճաշերը, որոնք այնքան համեղ են:

Իտալիա. այս երկրի բնակիչներն օրը սկսում են մեկ բաժակ սուրճով, որին ավելացնում են տաք կաթ և փոքր կեքս:

Ավստրալիա. այստեղի բնակիչները նախընտրում են կարագ, ջեմ, ձու, մրգային հյութ և թարմ մրգեր:

Կորեա. այս երկրի բնակիչները նախընտրում են մարինացված բանջարեղեն (վարունգ, գազար, պղպեղ) և իհարկե բրինձ:

Թայլանդում նախապատվությունը տալիս են ձկան ապուրին:

Ֆրանսիայի բնակիչները նախընտրում են բագեթ (ֆրանսիական հաց), այդ իսկ պատճառով նրանք սուրճի հետ միասին մատուցում են բագեթ, կարագ և մի քանի տեսակի ջեմ:

Հոլադացիները նախընտրում են երշիկ կամ խոզապուխտ:

Հունաստանում էլ մարդիկ նախընտրում են տաք հաց, միրգ, ինչպես նաև սուրճ:



loading...