Ռեալը հաղթեց Բիլբաոյի Աթլետիկին


Ռեալը հաղթեց Բիլբաոյի Աթլետիկին
Մարտ 18 21:18 2017

Իսպանիայի առաջնության 28-րդ տուրի շրջանակում Բիլբաոյի «Աթլետիկը» «Սան Մամես» խաղադաշտում ուժերը չափեց Մադրիդի «Ռեալի» հետ:

Խաղն ավարտվեց հյուրերի հաղթանակով` 2:1: Զինեդին Զիդանի գլխավորած թիմի կազմում աչքի ընկան Կարիմ Բենզեման և Կառլուս Կասեմիրոն: Երկուսն էլ գոլ խփեցին Կրիշտիանու Ռոնալդուի փոխանցումներից հետո: Տանտերերի կազմում միակ գոլը խփեց Արից Ադուրիսը:

Այս խաղից հետո «Ռեալը» 65 միավորով շարունակում է գլխավորել Իսպանիայի ընթացիկ առաջնության աղյուսակը: Երկրորդ հորիզոնականում գտնվող «Բարսելոնան» «արքայական ակումբից» հետ է մնում 5 միավորով:

«Աթլետիկը» 44 միավորով զբաղեցնում է 7-րդ հորիզոնականը:

«Աթլետիկ»-«Ռեալ»` 1:2

Գոլերը` Ադուրիս (65) - Բենզեմա (25), Կասեմիրո (68)



loading...