8 իրական դատավարություն կենդանիների նկատմամբ


8 իրական դատավարություն կենդանիների նկատմամբ
Մարտ 18 20:48 2017

Միջնադարում կենդանիների նկատմամբ դատավարությունները սովորական երևույթ էին համարվում: Այն ժամանակ ոչ մի խտրականություն չէր դրվում մարդկանց, կենդանիների, ցեղի, տեսակի, հասակի և սեռի միջև:

 

1. 1545 թ.-ին, Շվեյցարիայում դատական գործընթաց է տեղի ունեցել բզեզների նկատմամբ: Կազմվել է փաստաթուղթ, որտեղ ամրագրվել է, որ բզեզները պետք է բնակվեն հատուկ իրենց համար առանձնացված վայրերում, որտեղ արգելվում էր նրանց որևէ վնաս հասցնել:

 

2. Իսպանիայի Չեմարանե քաղաքում խլուրդ են դատել: 1540 թ.-ին խլուրդը շատ թանկարժեք գոբելեն է փչացրել: Խլուրդին դատապարտել են գլխատման:

 

3. Մորեխներին մեղադրել են խաղողի այգիները փչացնելու մեջ: Դեպքը տեղի է ունեցել 1545 թ.-ին` Ֆրանսիայի Սան Ժան դե Մոլյեն քաղաքում: Դատավարությանը նաև փաստաբաններ են ներկա գտնվել, որոնցից մեկը հանդես է եկել քաղաքացիների անունից, իսկ մյուսը պաշտպանել է մորեխների շահերը: Սակայն մորեխները անհետացել են` չսպասելով դատարանի որոշմանը: Դատը հետաձգվել է` մինչև մորեխները կրկին հայտնվեն:

 

4. Ֆրանսիայում 1120 թ.-ին մկներին դատել են ձավարեղենի պահուստը ոչնչացնելու համար:

 

5. 1313 թ.-ին, Ֆրանսիայում ցուլը հաշմել է մի տղամարդու: Դատարանը չէր կարող անտեսել այս «հանցագործությունը»: Գործը քննվել է, ցուլը մեղավոր է ճանաչվել և դատապարտվել է մահապատժի` կախաղանի միջոցով:

 

6. XIV-րդ դարում Շվեյցարական Կուրա քաղաքի բնակիչները դատի են տվել սպիտակ որդերին: Դատարանը որոշել է անտառում որոշ հատված առանձնացնել որդերի համար, որտեղ դրանք մարդկանց չեն խանգարի:

 

7. Ֆրանսիացի փաստաբան Բարտոլմի Շանսոյնեն հայտնի էր դատավարությունների ժամանակ մկների և առնետների շահերի պաշտպանությամբ: 1480 թ.-ին նա հայտարարել է, որ մեղադրյալները դատարան չեն ներկայացել, քանի որ նրանց բնակության տարածքները հստակ սահմաններ չունեն և, այդ պատճառով, չէին կարող իմանալ, որ իրենց դատարան են հրավիրել: Փաստաբանը նաև հայտարարել է, որ բոլոր մկներին մեկ հոդվածով չի կարելի դատել և անհրաժեշտ է յուրաքանչյուրի մեղքն առանձին ապացուցել: Դատարանը գործը կարճել է:

 

8. Հայտնի են նաև դեպքեր, երբ դատել են ոչ միայն կենդանիների, այլև բույսերի: Հենրիխ IV-ի կառավարման տարիներին դատել են սեխին` ձերդ գերազանցության որովայնը ցավեցնելու համար: