Եվրոպական փորձը դժվար է մտնում Հայաստան. Աշոտյանը LoveArmenia-ի լոգոյով կոնֆետների մասին


Եվրոպական փորձը դժվար է մտնում Հայաստան. Աշոտյանը LoveArmenia-ի լոգոյով կոնֆետների մասին
Մարտ 18 19:48 2017

Եվրոպական փորձը դժվար է մտնում Հայաստան, Facebook-ի իր էջում գրել է ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը։

Ավելի վաղ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հայտարարել էր, որ Հայաստանի Հանրապետական կուսակցության՝ LoveArmenia-ի լոգոյով մարդկանց բաժանված կոնֆետները քարոզչական նյութ են։

 

«Ամենազարմանալին նա է, որ այդ փորձի դեմ ամենահուժկու կերպով փորձում են պայքարել հենց իրենց «եվրոպամետ» հռչակած մարդիկ», - նշել է նա և հրապարակել Եվրոպական ժողովրդական կուսակցության լոգոյով կոնֆետի տուփի նկարը։