Ամենազոր Coca-cola-ն. Գազավորված ըմպելիքի օգտագործման ամենաանհավանական միջոցները


Ամենազոր Coca-cola-ն. Գազավորված ըմպելիքի օգտագործման ամենաանհավանական միջոցները
Մարտ 18 00:41 2017

Կասկածից վեր է, որ կոկա-կոլան ամենազոր է: Այն մաքրում է զուգարանը, հեռացնում ժանգը, բուժում է այրոցը: Սրանք այս գազավորված քաղցր ըմպելիքի կարողության միայն մի փոքր մասն են: Կոլան կարող է.


Հանել կեղտաբծերը
Կոլան կեղտաբծեր հանող էժանագին միջոց է: Պարզապես այն լցրեք հագուստի կեղտոտ հատվածի վրա և որոշ ժամանակ թողեք, որպեսզի հեղուկը ներծծվի: Այնուհետ հագուստը լվացեք սովորական ջրով: Կոլան մաքրում է նույնիսկ յուղը և արյունը:


Ցավազրկել և հանգստացնել քորը
Կոլան օգնում է թեթևացնել քորը և ցավը, որոնք կարող են առաջանալ միջատների խայթոցից: Եթե ձեռքի տակ չունեք հատուկ բուժիչ միջոցներ, փորձեք խայթոցի տեղը մերսել կոկա-կոլայով:

Վերացնել հոտը
Տհաճ հոտերից կարող եք ազատվել կոլայի միջոցով: Պարզապես այն լցրեք ջրով լի դույլի մեջ` ավելացնելով քիչ քանակությամբ օճառ: Ավելի լավ արդյունք ունենալու համար ավելացրեք ջրածնի պերօքսիդ և սննդի սոդա:


Հալեցնել ապակիների սառույցները
Եթե Ձեր մեքենայի դիմապակին ծածկվել է սառույցով, այն կարող եք հալեցնել կոկա-կոլայի օգնությամբ: Այն ի վիճակի է արագացնել այդ գործընթացը:


Մաքրել ժանգը
Ժանգը մաքրելու համար մեկ գիշեր այն թողեք կոլայի մեջ, իսկ առավոտյան լվացեք` առանց որևէ ջանք ներդնելու:

Հանգստացնել ստամոքսի խանգարումը և թեթևացնել որովայնի ցավը
Կոկա-կոլան կարող է որոշ ժամանակ թեթևացնել որովայնի ցավերը, որոնք առաջացել էին ստամքոսի խանգարման կամ այրոցի պատճառով: Այն օգնում է նաև սրտխառնոցի և լուծի ժամանակ: Կոլան կարող է օգնել նաև ազատվել անգինայից:


Մաքրել զուգարանակոնքը
Եթե գիշերը մեկ շիշ կոլա լցնեք զուգարանակոնքի մեջ, ապա բավականին կհեշտացնեք այն մաքրելու գործընթացը:


Մաքրել ապակիները
Կոկա-կոլան պարունակում է կիտրոնաթթու, ինչը այն վերածում է ապակիներ լվանալու լավագույն միջոցի: Կոլան օգտագործելուց հետո պարտադիր ապակիները մաքրեք թաց կտորով և ստուգեք, որ քաղցր ըմպելիքի նույնիսկ մի կաթիլ չմնա պատուհանին:

 


Կոլան կօգնի Ձեզ ամենաանհարմար իրավիճակներում` մազերից հանելով նույնիսկ ծամոնը: Դրա համար մազերը լավ թրջեք ըմպելիքով և թողեք մի քանի րոպե, որից հետո դանդաղ հեռացրեք այն: Գործընթացն արագ չէ, բայց ամեն դեպքում մազերը կտրելուց լավ է:

Մոծակներին և այլ փոքր միջատներին պահել հեռավորության վրա
Կոլան ի վիճակի է մոծակներին հեռու պահել Ձեզանից: Դրա համար ըմպելիքը դրեք Ձեր կողքը, այն կգրավի միջատներին, սակայն ոչ մի դեպքում մի խմեք այն, քանի որ շշի մեջ կարող են լինել միջատներ: