Մեր մոլորակի 5 ամենափոքր պետությունները


Մեր մոլորակի 5 ամենափոքր պետությունները
Մարտ 18 00:32 2017

1. Վեստարկտիկա

 

Լիովին իրական պետություն է, որ հիմնադրվել է 1959 թվականին: Բանն այն է, որ 1959 թվականին կնքվել է միջազգային պայմանագիր, որով Արկտիկան բաժանվում էր մի քանի պետությունների միջև: Բաժանվել է ամեն ինչ, բացի Մերի Բիրդի Երկիրը, որ մնացել էր անտեր: Թրեյվիս ՄքՀենրի անունով մեկը, որ մինչ այդ անհայտ էր, նկատել է այդ փաստը և իր իրավունքները հաստատել այդ վայրում: Նա ոչ միայն տարածքը գրանցել է իր անունով, այլև իրեն հռչակել նորաստեղծ երկրի դուքս: Երկիրն անվանվել է Վեստարկտիկայի պետություն, որի պատվին նաև ապրանքանիշեր և դրամներ են արտադրվել:

 

2. Սիլենդ կոմսություն

 

Սիլենդ կոմսությունն իրենից ներկայացնում է Մեծ Բրիտանիայի ռազմական ուժերի լքված պլատֆորմ: Փադի Բեյթս անունով մեկը 1967 թվականին պլատֆորմն անվանել է Սիլենդ Կոմսություն: Նա նույնիսկ սկսել է թողարկել սեփական պետության ապրանքանիշ և դրամ: Սիլենդն իրենից ներկայացնում է լիովին իրական պետություն: Ճիշտ է, պլատֆորմը տուժել է հրդեհից, և բնակիչները որոշ ժամանակ տեղափոխվել են ցամաք, սակայն կատարվում են վերականգնողական աշխատանքներ:

 

3. Միներվայի Հանրապետություն

 

Միլիոնատեր Մայքլ Օլիվերը որոշել է հիմնել սեփական պետությունը: Նա վարձել է մարդկանց, որպեսզի Տոնգա և Նոր Զելանդիայի կղզիներից ոչ հեռու գտնվող Միներվա ժայռի մոտ կղզի հիմնեն` ջրից մաքրելով: Պետության համար նույնիսկ նախագահ է ընտրվել: Սակայն Տոնգա կղզու վրա գտնվող հարևան թագավորությունը որոշել է վռնդել արհեստական կղզու բնակիչներին, և պետությունը դադարել է գոյությունը: Չնայած, որ նույնիսկ Միներվայի Հանրապետության դրամներ են թողարկվել, պետությունը փաստացի գոյություն չունի: Առանց մարդկանց խնամքի` ջուրը ծածկել է կղզին:

 

4. Ռոզա կղզի

 

20-րդ դարի կեսերին` 1968 թվականին, իտալացի ներդրող Ջորջիո Ռոզան կառուցել է 400 քմ տարածքով մեծ ծովային պլատֆորմ: Այն գտնվում է իտալական Ռիմինի քաղաքից 11 կմ հեռու: Ռոզան ցանկացել է գրավել զբոսաշրջիկներին և բացել է հուշանվերների խանութ և ձկնորսական հրապարակ: Պլատֆորմը կոչվել է Ռոզա Կղզու Հանրապետություն: Կղզու տերը սկսել է պետության համար դրամ թողարկել: Սակայն Իտալիային դուր չի եկել Ռոզայի այդ գործողությունները: Կառավարությունը բանակ է ուղարկել, կղզու բնակիչներին վտարել են և պայթեցրել «պետությունը»: Բանն այն է, որ Իտալիայի կաավարությունը մտավախություն է ունեցել, որ պլատֆորմի բնակիչները հարկեր չեն մուծի Իտալիային` իրենց անկախ պետություն համարելով:

 

5. Մոլոսսիայի Հանրապետություն

 

Այս միկրոերկիրը հիմնվել է ԱՄՆ Նևադա նահանգում: Իհարկե, ԱՄՆ-ի կառավարությունը չի ընդունում այս երկիրը, սակայն այն շարունակում է գոյությունը: Բանն այն է, որ «բռնապետը» լավ զբոսաշրջային բիզնես է հիմնել և հարկեր է մուծում ԱՄՆ-ին: Հետաքրքրական է, որ Մոլոսսիան տարածքային հավակնություններ ունի Փենսիլվանիայի, Հյուսիսային Կալիֆոռնիայի և Վեներայի նկատմամբ: