Կրակայրիչների ամենամեծ հավաքածուն գտնվում է Սլովակիայում (ֆոտոշարք)


Կրակայրիչների ամենամեծ հավաքածուն գտնվում է Սլովակիայում (ֆոտոշարք)
Մարտ 17 18:14 2017

Սլովակիայում գործում է «Lingo» անունով փաբ, որը համարվում է երկրում ծխախոտի սիրահարների ամենասիրված հավաքատեղին: Նման նախասիրության գլխավոր պատճառն այն է, որ այստեղ միշտ կարելի է ծխել, ավելին, հաստատության պատերը զարդարված են կրակայրիչների ամենատարբեր տեսակներով:

Փաբի ներքին հարդարանքը ապահովելու համար պահանջվել է ավելի քան 3.900 կրակայրիչներ: Նախկինում որպես գրադարան ծառայած հաստատությունը փաբ է դարձել 1993 թվականին: Կրակայրիչների հավաքածուն օր օրի ավելնաում է՝ այսպիսով այստեղ բերելով գարեջրի և ծխելու սիրահարներին աշխարհի տարբեր անկյուններից:

Փաբն ունի բավական հետաքրքիր ավանդույթ: Այնտեղ այցելողների մեծամասնությունը հեռանում է առանց կրակայրիչների՝ դրանք թողնելով փաբին որպես նվեր: