Մխիթարյանը կարգ է, ոչ միայն կարգ, այլ կարգի կտոր. երկրպագուների արձագանքը


Մխիթարյանը կարգ է, ոչ միայն կարգ, այլ կարգի կտոր. երկրպագուների արձագանքը
Մարտ 17 20:47 2017

Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդը» դուրս է եկել Եվրոպա լիգայի քառորդ եզրափակիչ: 1/8 եզրափակչի պատասխան խաղում մանչեսթերցիները նվազագույն հաշվով հաղթել են ռուսական «Ռոստովին», իսկ հայ կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը մասնակցել է ամբողջ հանդիպմանը:

«Կարմիր սատանաների» երկրպագուները հերթական անգամ հիացած են մնացել 28-ամյա ֆուտբոլիստի խաղից:

@kartikuchil95

«Մխիթարյանը միանաշանակ մեր լավագույն ֆուտբոլիստն է դաշտում: Ինչպիսի հակագրոհներ է նա անցկացնում»:

@WalavalkarRohit

«Մխիթարյանը կարգ է, ոչ միայն կարգ, այլ կարգի կտոր»:

@VA_UnitedGuy

«Մխիթարյանը լավ էր խաղում այսօր: Նա թիմի շարժիչ ուժն էր: Էրերան և Ֆելաինին նույնպես լավ տեսք ունեին»:

@TzHardy

«Մխիթարյանը և Մատան միշտ պետք է խաղան»:

@vanwynkle

«Մխիթարյան-Մատա զույգն այնքան գեղեցիկ և մահացու միացություն է»:

@KingSMJ23

«Մխիթարյանը կախարդ է, պատմության լավագույն հայ ֆուտբոլիստը»:

@Moeen_MUFC

«Մխիթարյանը մեր լավագույն ֆուտբոլիստն է Դե Խեայի հետ: Չեմ պատկերացնում, թե ով կարող է դրա հետ չհամաձայնվել»:



loading...