Ստեղծելու ենք «Սևան ձուկ» ընկերություն և օրինական մակարդակի վրա ենք դնելու ձկնորսությունը. Կարեն Կարապետյան


Ստեղծելու ենք «Սևան ձուկ» ընկերություն և օրինական մակարդակի վրա ենք դնելու ձկնորսությունը. Կարեն Կարապետյան
Մարտ 17 13:25 2017

Կառավարությունը մտադիր է ստեղծել «Սևան ձուկ» բաժնետիրական ընկերություն ստեղծել, որ ձկնորսությունը դնենք օրինական մակարդակի վրա: Այս մասին մարտի 17-ին Գեղարքունիքի մարզ կատարած այցի ժամանակ հայտնել  է վարչապետ Կարեն Կարապետյանը:

«Այս կերպ մենք այնպես կանենք, որ մարդն առանց վախենալու ձուկ կորսա, իր անվտանգությունն էլ կապահովենք, ինչպես նաև Սևանի ռեսուրսը ճիշտ կօգտագործենք, չսպառվի ձուկը»,- մանրամասնել է նա:

Նշենք, որ վարչապետն այսօր աշխատանքային այցով գտնվում է Գեղարքունիքի մարզում: