Նամիբիայի կախարդական շրջանակները


Նամիբիայի կախարդական շրջանակները
Մարտ 17 00:15 2017

Աֆրիկայի հարավային մասերի մարգագետիններում հազարավոր անպտուղ շրջանակներ գոյություն ունեն, որոնց տեղաբնակները «կախարդական շրջանակներ» են անվանում: Օղակների տրամագիծը տատանվում է 2-ից 15 մետրի միջև: Հիմնականում առկա են Նամիբիայում, սակայն հանդիպում են նաև Անգոլայում և ՀԱՀ-ում:

Շրջանակները հիմնականում գտնվում են ամայի վայրերում՝ բնակելի տարածքներից ավելի քան 100 մղոն հեռավորության վրա: Առաջին անգամ ուսումնասիրվել են 1971 թ.-ին, սակայն դրանց առաջացման որևէ խելամիտ բացատրություն չի գտնվել:

Տեղաբնակների խոսքերով՝ շրջանակներն առաջանում են գետնի տակ բնակվող վիշապի շնչառությունից, որը խանձում է բուսականությունը իդեալական շրջանակների տեսքով: Մյուսների կարծիքով՝ շրջանակների առաջացման պատճառ կարող են լինել մրջյունները, տերմիտները, ռադիոակտիվ մնացորդները կամ էնդեմիկ բույսերի թունավոր արտանետումները:

Կենսաբանության պրոֆեսոր գերմանացի Նորբերտ Յուրգենսի կարծիքով շրջանակներն առաջանում են ավազային տերմիտների բարդ էկոլոգիական տեխնիկայի պատճառով:

Ավազային տերմիտները հայտնաբերվել են բոլոր օղակներում, և միակ միջատներն են, որ բնակվում են շրջանակների առաջացման ողջ տարածքում: Տերմիտները ոչնչացնում են օղակների ողջ բուսականությունը, որը թույլ է տալիս, որ ջուրը թափանցի գետնի տակ: Որն էլ իր հերթին հողի տվյալ հատվածն ապահովում է խոնավությամբ, նույնիսկ ամենաչոր եղանակին: Օղակների շուրջ աճող բուսականությունը տերմիտների համար որպես սնունդ, իսկ բուսականությունից զատ հատվածները որպես ջրի աղբյուր են ծառայում:

 

Սակայն պրոֆեսորի այս բացատրությունները բազմաթիվ այլ գիտնականներ չեն ընդունում, իսկ շրջանակների առաջացման գաղտնիքը բացահայտված չի համարվում: