Գյումրին սպասում էր Ծառուկյանին (լուսանկարներ և տեսանյութ)


Գյումրին սպասում էր Ծառուկյանին (լուսանկարներ և տեսանյութ)
Մարտ 16 14:54 2017

Ընդդիմադիր Գյումրին «Ծառուկյան» դաշինքի առաջնորդ Գագիկ Ծառուկյանին վաղուց էր սպասում. Թատրոնի դիմացի հրապարակը լեփ-լեցուն էր ու մինչ Ծառուկյանը հասավ բեմահարթակին` տևեց շուրջ 15 րոպե: Ամեն կողմից նրան կանգնեցնում էին, դիմում խնդրանքով կամ պարզապես օրհնում, փոխանցում հարյուրավոր նամակներ: Մարդկանց ոգևորությունն այնքան մեծ էր, որ Ծառուկյանը ստիպված էր երբեմն-երբեմն ընդհատել ելույթը, իսկ նրա ամեն բառ, ամեն խոստում ընդունվում էր ծափողջյուններով:

«Եթե հնարավորություն տաք, որ ընտրություններում ստանանք 50+1 ձայները, ապա համակարգ էլ կփոխենք, օրենք էլ կփոխենք, ներդրում էլ կանենք, աշխատատեղ էլ կստեղծենք: Մեր 15 կետերը անձամբ ես եմ գրել ու առաջին իսկ ամսում բոլոր 15 կետերը կյանքի կկոչենք»,- հայտարարեց Գագիկ Ծառուկյանը: 

Նա հիշատակեց այն ծանր իրավիճակը, որում մարդիկ ապրում են այսօր` ամեն տնից 2-3 հոգի վարկի տակ են, Հայաստանի 650 հազար ընտանիքների երկու-երեք անդամները վարկառու են:

«Ես ցավն էլ գիտեմ, դարդն էլ, ցանկություն էլ ունեմ երկիր, օրենք ու համակարգ փոխելու: Այսօր ձեզ ասում եմ` այնպիսի ուժի տվեք ձեր ձայնը, որ ունակ է այս ամենը անել”,- ասաց նա` ավելացնելով, որ վարկերը պետք է լինեն 2-5 տոկոս, պետք է առողջացման ծրագիր լինի:

«Համաշխարհային բանկից 0 տոկոսով բերվել են գումարներ, բայց ո?վ է դրանցից օգտվել, ոչ մեկը: Դրա համար համապատասխան մարդիկ պետք է պատասխան տան, այդ գումարներն էլ ետ վերադարձվեն ու ուղղվեն փոքր ու միջին բիզնեսի զարգացմանը, ներդրումներին ու նոր աշխատատեղերի ստեղծմանը, քանզի բարեգործությամբ երկիր չես պահի»,- հայտարարեց նա:

Գագիկ Ծառուկյանը նշեց, որ իրենց ուշադրության կենտրոնում են բոլոր ոլորտները` սոցիալական, կրթական, տնտեսական և այդ բոլոր ոլորտների խնդիրներին քաջ ծանոթ են ու լուծումներն առաջարկում են: Ըստ այդմ նա կարևորեց տնտեսական աճը երկրում, քանիոր դրանից առաջնային կախվածէ ժողովրդի բարեկեցությունը.
«Տնտեսական աճի ամեն 1 տոկոսը բյուջե է բերում 21 մլրդ, պատերացնո?ւմ եք երկնիշ տնտեսական աճի դեպքում ինչ գումարներ կուղղվեն թոշակներին, աշխատավարձերին, մարզերի զարգացմանն ու մարդկանց կյանքի փոփոխմանը: Այսօր մեր ժողովուրդը ամեն օր մտածում է, թե ինչպես օրը մթնացնի, ինչպես երեխային կերակրի ու ինչպես կոմունալ վարձերը վճարի,այլ ոչ թե մտածում է տարվա կտրվածքով: Ուստի ճիշտ ընտրություն է պետք անել, որպեսզի առաջիկա հինգ տարիներին իրավիճակ երկրում փոխվի»,- ասաց նա:

Նա նաև անդրադարձավ անցյալին.
«Ես ավելի շատ ձայներ եմ ունեցել 2012-ին, բայց կոալիցիա չեմ մտել, որովհետև չէի կարող մեր խոստումները կատարել: 2015-ին տեսաք ինչ կատարվեց իմ գլուխը, հիմա բոլորն ասում են` պայմանավորված է վերադարձս, խոսացած է, բայց ես չեմ տարել ու չեմ տանի իմ ժողովրդին արյունահեղության, միայն ու միայն բարեկեցիկ կյանք պետք է ապահովենք մեր ժողովրդին: Ձեր ապագան կերտողը դուք եք, գնացեք ու ընտրեք այն ուժին, ում վստահում եք, ում անցած ճանապարհը տեսել եք ու վստահ եք, որ խոստումները կկատարի: Մեր խոսքը գործ է, դա կյանքն է ապացուցել ու մենք կարող ենք խոստանալ, որ երկրում իրավիճակ կփոխենք»,- հավաստիացրեց նա։



loading...