Նյու Յորք-ի նահանգում ժամանող գնացքը մարդկանց ձնով է ծածկել կառամատույցում


Նյու Յորք-ի նահանգում ժամանող գնացքը մարդկանց ձնով է ծածկել կառամատույցում
Մարտ 16 14:36 2017

ԱՄՆ-ի Նյու Յորքի նահանգում գնացքը, որը ժամանել է Ռայնքլիֆ քաղաքի կայարան, ձնով է ծածկել կառամատույցում կանգնած մարդկանց։

Պատահածի տեսագրությունը մարտի 15-­ին հրապարակել են Nick Colvin­ի YouTube­ալիքում: Մեկ օրվա ընթացքում տեսահոլովակը դիտել են ավելի քան 484 հազար անգամ:

Ավելի վաղ հաղորդվել է, որ ԱՄՆ­-ի հյուսիսարեւելյան ափի մի մասը ենթարկվել է Stella ձնամրրիկի հարվածին: