Արագածոտնի մարզում պատգամավորի 83 թեկնածուից գործազուրկ է 28-ը (ցանկ)


Արագածոտնի մարզում պատգամավորի 83 թեկնածուից գործազուրկ է 28-ը (ցանկ)
Մարտ 16 18:09 2017

Թիվ 8 ընտրատարածքում, որն ընգրկում է Արագածոտնի մարզը, խորհրդարանական ընտրություններին մասնակցող 9-ը քաղաքական ուժերն ընդհանուր թվով առաջադրել են 83 պատգամավորի թեկնածուի:

Armday.am-ը իր նախորդ հրապարակումներում անդրադարձել էր թվով 7 ընտրատարածքներում կուսակցությունների եւ կուսակցությունների դաշինքների կողմից առաջադրված պատգամավորի այն թեկնածուներին, ովքեր գործազուրկ են: Այժմ ներկայացնում ենք թե ինչպիսին է պատկերը Արագածոտնի մարզում:

«Ելք» դաշինքի թեկնածուները 6-ն են: Չի աշխատում միայն Ռուզաննա Գասպարյանը:

«Ազատ Դեմոկրատներ» կուսակցությունը Արագածոտնի մարզում առաջադրել է պատգամավորի 5 թեկնածու: Բոլորն էլ ունեն աշխատանք:

ՀՎԿ-ի  11 թեկնածուներից 5-ը գործազուրկ են: 
 

Անուշավան Առաքելյան

Ավետիք Բուռնուչյան

Ռիմա Դադոյան 

Կամո Ղազարյան

Մարիամ Մխիթարյան

«Ծառուկյան» դաշինքը առաջադրել է 8 թեկնածու: Գործազուրկ են հետեւյալները՝

Հրանտ Մադաթյան

Սողոմոն Սողոմոնյան

Արթուր Սարգսյան

«Կոնգրես - ՀԺԿ» կուսակցությունների դաշինքը թիվ 8 ընտրատարածքում ներկայացրել է 8 թեկնածու: Չեն աշխատում  4-ը՝

Արտակ Նալբանդյան

Միքայել Քարամյան

Տիգրան Մուկուչյան

Կամո Մանուկյան

ՀՀԿ-ն առաջադրել է 11 թեկնածու: Գործազուրկ է միայն Բագրատ Հարությունյանը:

«Հայաստանի կոմունիստական» կուսակցության թեկնածուները 12-ն են

Կոմկուսի թեկնածուներից չեն աշխատում 6-ը՝ Հովհաննես Արիստակեսյան, Արմեն Գևորգյան, Լիլիթ Երզնկյան, Ասլանյան Ալեքսան, Գառնիկ Վարդանյան, Կարապետ Գասպարյան:

«ՕՐՕ» դաշինքն առաջադրել է 11 թեկնածու: 

Թեկնածուներից չեն աշխատում 6-ը՝ Տիգրան Գևորգյան, Տիգրանիկ Իսրայելյան, Կարինե Հարությունյան, Անդրանիկ Մկրտչյան, Սոս Սարգսյան, Վիկտորիա Բունիաթյան:

ՀՅԴ-ն ունի 12 թեկնածու: 
Թեկնածուներից չեն աշխատում 2-ը՝ Սամվել Ղալեչյան, Սարիկ Բարսեղյան:

Թիվ 8 ընտրատարածքում պատգամավորի 83 թեկնածուից գործազուրկ է 28-ը:

Փայլակ Ֆահրադյան