Վստահ եմ, որ մեզ մի ամբողջ հանցախումբ էր հետևում․ Քիմ Քարդաշյանը մանրամասներ է հիշում կողոպուտից


Վստահ եմ, որ մեզ մի ամբողջ հանցախումբ էր հետևում․ Քիմ Քարդաշյանը մանրամասներ է հիշում կողոպուտից
Մարտ 16 10:54 2017

Ամերիկահայ աստղ Քիմ Քարդաշյանը նոր մանրամասներ է հիշում հոկտեմբերին Փարիզում տեղի ունեցած կողոպուտից։

E! Entertainment ալիքի Keeping Up with the Kardashians ռեալիթի շոուի նոր սերիայի անոնսում Քիմը կարծիք է հայտնել, որ ամբողջ ճամփորդության ժամանակ իրեն հետևել են:

«Հիմա ես վստահ եմ, որ մեզ մի ամբողջ հանցախումբ էր հետևում: Ես սոցցանցերում լուսանկարներ էի հրապարակում, որտեղ երևում էր, որ ես մենակ եմ հյուրանոցի համարում: Ակնհայտորեն հետևել են ինձ, քանի որ երբ Պասկալը (Քիմի նախկին թիկնապահը) և Քորթնին ակումբ գնացին, գողերն անմիջապես սենյակ լցվեցին»,- քույրերին պատմել է Քիմը:

Հիշեցնենք, որ հոկտեմբերին Քիմը Փարիզ էր ժամանել Նորաձեւության շաբաթվա համար։ Նա  հյուրանոցի իր համարում կողոպտվեց՝ կորցնելով10 մլն դոլարի թանկարժեք զարդեր։