Ովքե՞ր են Արագածոտնի մարզում առաջադրված գործազուրկ պատգամավորի թեկնածուները (ցանկ)


Ովքե՞ր են Արագածոտնի մարզում առաջադրված գործազուրկ պատգամավորի թեկնածուները (ցանկ)
Մարտ 14 23:14 2017

Armday.am-ը շարունակում է ըստ ընտրատարածքների ներկայացնել ռեյտինգային ընտրակարգով պատգամավորի թեկնածու առաջադրված գործազուրկների շարքը: Մեր նախորդ հրապարակումներում ներկայացրել էին թիվ 1, թիվ 2, թիվ 3, թիվ 4, թիվ 5 և թիվ 6 ընտրատարածքներում պատգամավորի այն թեկնածուներին, ովքեր չունեն աշխատանք:

Այս անգամ ներկայացնում ենք թիվ 7 ընտրատարածքում, որն ընդգրկում է Արագածոտնի մարզը, ռեյտինգային ընտրակարգով պատգամավորի այն թեկնածուներին, ովքեր գործազուրկ են: Սույն ընտրատարածքում խորհրդարանական ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերը ընդհանուրն թվով առաջադրել են 61 պատգամավորի թեկնածու:

ՀՀԿ-ի 7 հոգանոց պատգամավորական կազմն ապահովված է աշխատանքով:

Հայաստանի կոմունիստական կուսակցության թեկնածուները 6-ն են: Չեն աշխատում  երկուսը՝ 

Աշոտ Եղիազարյան

Ժաննա Խեչումյան 

Ելք դաշինքն առաջադրել է 7 թեկնածու: Նրանցից երկուսը չունեն աշխատանք:

Սիմոն Պետրոսյան 

Արթուր Սարդարյան 

«Ազատ դեմոկրատներ» կուսակցության թեկնածուները եւս 6-ն են: Նրանցից 5-ը 

Արշակ Հովհաննիսյան 
Սոնա Ներսիսյան 
Գիվի Վանյան
Ալիկ Աբրահամյան 
Սոնա Մուրադյան 

Հայկական վերածնունդ կուսակցությունն առաջադրել է 7 թեկնածու: Չեն աշխատում հետեւյալները՝
Մարինե Գևորգյան 
Արտակ Կարապետյան 
Սարգիս Կարապետյան 
Աշոտ Ղալաչյան 
Իսկուհի Արշակյան 

Ծառուկյան դաշինքի թեկնածուները 7-ն են: Չի աշխատում միայն Արծվիկ Նիկողոսյանը:

Կոնգրես-ՀԺԿ կուսակցությունների դաշինքի թեկնածուները 7-ն են: Գործազուրկ են  հետեւյալները՝
Մյասնիկ Մալխասյան 
Վարդան Մալխասյան 
Հովհաննես Հակոբյան 
Գևորգ Գեւորգյան 
Ջուլիետա Հակոբյան 
Նինել Հարությունյան 

Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան դաշինքը ևս առարադրել է 7 թեկնածու
Հայրենուհի Գեւորգյան 
Աշոտ Հակոբյան
Ռոման Հակոբյան

Գագիկ Հովհաննիսյան

Լիգիա Մելքումյան 
Տիգրան Սահակյան 

Հայ հեղափոխական դաշնակցություն կուսկացության թեկնածուները ևս 7-ն են: Բոլորն ունեն աշխատանք:

Արագածոտնի մարզում պատգամավորի 61 թեկնածուներից գործազուրկ են 21-ը:

Փայլակ Ֆահրադյան