Բարսելոնան անակնկալ պարտություն կրեց


Բարսելոնան անակնկալ պարտություն կրեց
Մարտ 12 21:25 2017

Իսպանիայի առաջնության 27-րդ տուրում կատալոնական «Բարսելոնան» հյուրընկալվելիս 1:2 հաշվով անակնկալ պարտություն է կրել «Դեպորտիվոյից»:

Հանդիպման հաշիվը 40-րդ րոպեին բացել է Խոսելուն: Ընդմիջումից հետո Լուիս Սուարեսն արագորեն հավասարեցրել է հաշիվը: Հանդիպման վերջնամասում անկյունայինի խաղարկումից հետո Ալեքս Բերգանտինոսը գլխի հարվածով գնդակն ուղարկել է Մարկ-Անդրե տեր Շտեգենի դարպասը: Հանդիպման վերջնամասում «Դեպորտիվոյի» 2 ֆուտբոլիստների միայն դուրս եկան Տեր Շտեգենի դիմաց, սակայն չիրացրեցին այդ պահը:

Այս հանդիպումից «Բարսելոնան» 60 միավորով շարունակում է գլխավորել մրցաշարային աղյուսակը, սակայն Մադրիդի «Ռեալը» նրան երեկոյան շրջանցելու շանս կստանա:



loading...