ՏՏ ոլորտը 2016 թվականին 38.2%-ով աճել է


ՏՏ ոլորտը 2016 թվականին 38.2%-ով աճել է
Մարտ 12 16:05 2017

Հայաստանի տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի արտադրանքի և տեղեկատվական ծառայությունների ծավալը 2016 թվականին կազմել է 61.9 մլրդ դրամ։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ Ազգային վիճակագրական ծառայությունը։ 2015 թվականի համեմատ՝ ՏՏ ոլորտն աճել է 38.2%-ով։

Միայն դեկտեմբեր ամսվա ընթացում ՏՏ ոլորտը տվել է 8.7 մլրդ դրամի արտադրանք, որը 47.5%-ով գերազանցում է 2015 թվականի դեկտեմբերի ցուցանիշը։

Նշենք, որ ծառայությունների նույն խմբի մեջ մտնող հեռահաղորդակցության ոլորտը 2016 թվականին 9.8% անկում է գրանցել։ Հեռահաղորդակցության ոլորտի ծառայությունների ծավալը նախորդ տարի կազմել է 143 մլրդ դրամ։