Յուրօրինակ քանդակներ․ Ռոն Մաեկի աշխատանքները.Ֆոտոշարք


Յուրօրինակ քանդակներ․ Ռոն Մաեկի աշխատանքները.Ֆոտոշարք
Մարտ 12 00:40 2017

Լոնդոնաբնակ քանդակագործ Ռոն Մաեկը, ով քանդակներ է պատրաստում 1996թ․-ից, այնպիսի աշխատանքներ է ներկայացնում, որոնք գեր-իրական են թվում։ Նրանց մաշկը ձգվում է, մազերի արմատներն անգամ տեսանելի են։

Ռոն Մաեկը սկսել է այսպիսի քանդակներ պատրաստել միայն 30 տարեկանում, մինչ այդ նա պատրաստում էր հեռուստատեսությամբ երեխաների նախատեսված հաղորդումների համար տիկնիկների մոդելներ։

Նրա աշխատանքների մի մասը բավականին մեծ են, մի մասն էլ մարդկային իրական չափերից բավական փոքր։ Սակայն քանդակների չափերն անգամ չեն խանգարում, որպեսզի աշխատանքները գեր-իրական թվան։