Ռեալը ոչ ոքից կախված չէ.Զիդան


Ռեալը ոչ ոքից կախված չէ.Զիդան
Մարտ 11 20:13 2017

Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը խոսել է կատալոնական «Բարսելոնայի» հերոսական քամբեքի մասին, նշելով, որ իրեն չի հետաքրքրում, թե ինչ կտա այդ հաղթանակը «կապտանռնագույններին»:

«Մադրիդը Մադրիդ է: Մեզ չի հետաքրքրում այլ ակումբների ադյունքները: Մենք ոչ ոքից կախում չունենք»,- ֆրանսիացի մասնագետի խոսքն է մեջբերում Marca-ն:

Հիշեցնենք, որ ներկա պահին «Ռեալը» 59 միավորով Իսպանիայի ընթացիկ առաջնության աղյուսակում զբաղեցնում է երկրորդ հորիզոնականը: Առաջին տեղում 60 միավորով «Բարսելոնան» է:



loading...