ՊՍԺ-ի նախագահ. Լիովին աջակցում եմ Էմերիին


ՊՍԺ-ի նախագահ. Լիովին աջակցում եմ Էմերիին
Մարտ 11 17:20 2017

Ֆրանսիական ՊՍԺ-ի նախագահ Նասեր-Ալ-Խելայիֆին մեկնաբանել է այն շշուկները, թե թիմի գլխավոր մարզիչ Ունայ Էմերին կարող է հեռացվել զբաղեցրած պաշտոնից՝ ՉԼ-ի 1/8 եզրափակչի պատասխանում խաղում «Բարսելոնայից» կրած պարտությունից հետո (1:6).

«Այստեղ գալուց ի վեր Էմերին ակտիվորեն աշխատել է ամեն օր, որպեսզի այս թիմն ավելի լավը դարձնի:

Հիմա մենք պետք է դասեր քաղենք «Բարսելոնայից» կրած պարտությունից և էմոցիոնալ որոշումներ չկայացնենք: Վերջին երկու օրվա ընթացքում ես երկար զրույցներ եմ ունեցել Էմերիի հետ: Նա ունի այն որակները, որոնք մենք անհրաժեշտ ենք համարում թիմի գլխավոր մարզչի պաշտոնում աշխատանքի համար: Ես լիովին աջակցում եմ Էմերիին:

Նրա հետ կքննարկենք միջմրցաշրջանային հատվածում թիմում կատարվելիք անհրաժեշտ փոփոխությունները: Դրա շուրջ կաշխատենք ամռանը, որպեսզի ցույց տանք, թե որքան բարձր են մեր նպատակները»,- Ալ-Խելայիֆիի խոսքերն է փոխանցում «L'Equipe»-ը:

28 տուրից հետո ՊՍԺ-ը զբաղեցնում է Լիգա 1-ի մրցաշարային աղյուսակի 2-րդ հորիզոնականը, և 3 միավորով է ետ մնում առաջատար «Մոնակոյից»: Թիմը նաև կխաղա Լիգայի Գավաթի եզրափակչում և մասնակցում է Ֆրանսիայի Գավաթի խաղարկությանը: