Սկսած 2018 թվականից Հայաստանն ակնկալում է կայուն տնտեսական աճ. Կարեն Կարապետյան


Սկսած 2018 թվականից Հայաստանն ակնկալում է կայուն տնտեսական աճ. Կարեն Կարապետյան
Մարտ 10 16:14 2017

«Հայաստանը պատրաստ է գնալ այնպիսի քայլերի, որոնց արդյունքում կկրճատվեն պետական ծախսերը, կվերացվեն մասնավոր ներդրումների ճանապարհին առկա խոչընդոտները, որպեսզի հաջորդ տարի երկրի տնտեսությունը դրվի կայուն հիմքերի վրա», - «Reuters» գործակալությանը տված հարցազրույցում ասել է ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը:

Վարչապետը նշել է, որ նորաստեղծ Ռազմավարական նախաձեռնությունների կենտրոնը մասնավոր հատվածի հետ համատեղ պետք է մշակի կարճաժամկետ և երկարաժամկետ ծրագրեր:

Նա իրատեսական է համարել այս տարի 850 մլն դոլար ընդհանուր ծավալով ներդրումների ներգրավումը, մեծ մասը՝ մասնավոր հատվածից:

Կարեն Կարապետյանի կարծիքով՝ «մենք կկարողանանք դիմակայել մարտահրավերներին և հասնել 3,2 տոկոս տնտեսական աճի ընթացիկ տարում»: «Հենց որ կայունացնենք տնտեսական իրավիճակը, 2018 թվականին կարող ենք ունենալ հաստատուն տնտեսական աճ», - ասել է Կ. Կարապետյանը:

Վարչապետը նշել է նաև, որ կառավարության ուշադրության կենտրոնում կլինի կոռուպցիայի դեմ պայքարը: