«ՉԻ». Երբ մթերում էիք ձեր ապրանքը, ինձ հարցրե՞լ եք, որ հիմա պահանջներ եք ներկայացնում. Մարզպետը՝ գյուղացիներին


«ՉԻ». Երբ մթերում էիք ձեր ապրանքը, ինձ հարցրե՞լ եք, որ հիմա պահանջներ եք ներկայացնում. Մարզպետը՝ գյուղացիներին
Մարտ 10 11:07 2017

«Չորրորդ իշխանություն» թերթը գրում է. «ՉԻ» տեղեկություններով՝ երեկ Արարատի մարզպետարան են գնացել մարզի Քաղցրաշեն զյուղի բնակիչները, նախորդ տարի իրենց մթերած խաղողի գումարի պահանջով։ Նրանց դիմավորել է մարզպետ Արամայիս Գրիգորյանը, որը ուղղակիորեն հայտարարել է, երբ մթերում էիք Ձեր ապրանքը, ինձ հարցրե՞լ եք, որ հիմա պահանջներ եք ներկայացնում։

«ՉԻ» աղբյուրների փոխանցմամբ՝ քաղաքացիներին ճանապարհելուց հետո Արամայիս Գրիգորյանը ընդունել է մարզպետարանում գտնվող մարզի ուժային կառույցի ղեկավարներին, ինչպես նաև համայնքապետերին։ Նա համայնքների ղեկավարներին հանձնարարել է ՀՀԿ-ի համար 60 տոկոս ձայն ապահովել։ «Իսկ ով կարողանա 60 տոկոսից ավելի ձայն ապահովել մեր կողմից կարժանանա հատուկ շնորհակալության»,- ասել է Արարատի մարզպետը»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում