Թիվ 3 ընտրատարածքում առաջադրվել է 98 թեկնածու, գործազուրկ են 21-ը (ցանկ)


Թիվ 3 ընտրատարածքում առաջադրվել է 98 թեկնածու, գործազուրկ են 21-ը (ցանկ)
Մարտ 9 19:05 2017

Թիվ 3 ընտրատարածքում, որն ընդգրկում է Երեւանի Մալաթիա- Սեբաստիա եւ Շենգավիթ  վարչական շրջանները ռեյտինգային ընտրակարգով ընդհանուր առմամբ առաջադրվել է 98 թեկնածու: Armday.am-ն իր նախորդ հրապարակումներում անդրադարձել էր թիվ 1 եւ թիվ 2 ընտրատարածքներում խորհրդարանական ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերի կողմից առաջադրված թեկնածուներին, ներկայացնելով այն թեկնածուներին, ովքեր չունեն մշտական աշխատանք: 

«Ելք» դաշինքն այս ընտրատարածքում առաջադրել է 8 թեկնածուի: Նրանք բոլորն էլ ունեն զբաղվածություն: 

«Ազատ դեմոկրատներ» կուսակցության ցուցակով ռեյտինգային ընտրակարգով այս ընտրատարածքում առաջադրվել է 9-ը թեկնածու: Նրանցից երկուսը չունեն աշխատանք: 

Հրանտ Առաքելյան
Վահրամ Խեմչյան

ՀՎԿ-ն  առաջադրել է 11 պատգամավորի թեկնածու: Նրանցից երկուսը գործազուրկ են: Խոսքը՝  Կարինե Շահվերդյանի եւ Անահիտ Սարգսյանի մասին է: 

«Ծառուկյան» դաշինքը թիվ 3 ընտրատարածքում առաջադրել է 7 թեկնածուի: Նրանցից չորսը  չունեն հիմնական աշխատանք: 

Արշակ Արշակյան 
Արսեն Ֆիդանյան 
Կարեն Առաքելյան 
Ալվարդ Եսայան 

«Կոնգրես-ՀԺԿ» դաշինքն առաջադրել է 12 թեկնածու: Նրանցից միայն Ասղտիկ Աղեկյանը չունի աշխատանք: 


ՀՀԿ-ն թիվ 3 ընտրատարածքում  առաջադրել է 10-ը թեկնածուի: Նրանք բոլորն էլ ունեն հիմնական զբաղմունք: 

«ՀԿԿ»-ն թիվ 3 ընտրատարածքում ամենաշատ թվով թեկնածուներն է առաջադրել: Մեծամասնությունը սակայն գործազուրկներ են: 
Աղասյան Մարետա 
Սպարտակ Գրիգորյան
Յուրիկ Գրիգորյան

Գրիգորյան Սպարտակ

Եղիազարյան Կարապետ

Մելքոնյան Մարտին 

Նույն պատկերն է նաեւ ՀՅԴ-ի դեպքում: Կուսակցությունն այստեղ առաջադրել է 13 թեկնածուի: Հիմնական զվաղմունք չունեն հետեւյալները.
 Գայանե Մանուկյան

Հայկ Գևորգյան
Գայանե Մխիթարյան
Վահրամ Մխիթարյան
Սամվել Սարգսյան
Մհեր Սահակյան

«ՕՐՕ» դաշինքը առաջադրել է 8 թեկնածուի: Բոլորն էլ ունեն աշխատանք:

Ստացվում է թիվ 3 ընտրատարածքում ընդհանուր թվով առաջադրված 98 թեկնածուներից գործազուրկ են 21-ը:

Փայլակ Ֆահրադյան