Ներդողները հանդիպում են խնդիրների. Կարապետյան


Ներդողները հանդիպում են խնդիրների. Կարապետյան
Մարտ 9 11:55 2017

Ներդրումային ծրագրերի իրականացման ընթացքում կառուցապատողները և, առհասարակ, գործարարները հաճախակի բարձարաձայնում են գազի, էլեկտրաէներգիայի ու ջրամատակարարման ընկերությունների հետ համակարգված համատեղ աշխատանքի անհրաժեշտության մասին: Կառավարության այսօրվա նիստում հայտարարեց վարչապետ Կարեն Կարապետյանը: Վերջինս ՝էներգետիկ ենթակառուցվածքների ու բնական պաշարների նախարարին հանձնարարեց հինգօրյա ժամկետում առաջարկել «Գազպրոմ Արմենիա» ընկերությանը , ՀԷՑ-ին ու «Վիոլա ջուր» ընկերություններին նշանակել պատասխանատուներ, որոնք ՀՀ քաղաքաշինության պետական կոմիտեի ու համայնքների ղեկավարների հետ համատեղ աշխատանքի միջոցով կներկայացնեն օպերատիվ լուծումներ կառուցապատողներին ներդրողների կողմից ծագած ենթակառուցվածքներին առնչվող հարցերին:

Կարեն Կարապետյանը քաղաքաշինության պետական կոմիտեի նախագահին հանձնարարեց հնգօրյա ժամկետում կնքված ներդրումային համաձայնագրերի պատճենները համապատասխան գրությամբ ներկայացնել վերոնշյալ ընկերություններին: «Ընկերությունների ու ներդրողների կողմից բարձրացված հարցերի քննարկմանը ներգրավել ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների ու բնական պաշարների նախարարության ներկայացուցիչներին»,-ասաց Կարեն Կարապետյանը: