Փոքր ՀԷԿ-ի մեծ խնդիրները. վարչապետի հանձնարարականը՝ Մինասյանին


Փոքր ՀԷԿ-ի մեծ խնդիրները. վարչապետի հանձնարարականը՝ Մինասյանին
Մարտ 9 11:23 2017

ՀՀ Կառավարության այսօրվա նիստը մեկնարկեց վարչապետ Կարեն Կարապետյանի հանձնարարականներով: Առաջինը վերաբերում էր ՀՀ Բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանին: «Շրջակա միջավայրի պահպանությունը եւ վերականգնվող էներգետիկայի ոլորտում ներդրումների աճը քայլեր է կատարվում խրախուսել փոքր ՀԷԿ-երի շահագործմանը, սահմանելով երկարաժամկետ եւ հավանական վաճառքի սակագին՝ ներառելով ցածր տոկոսադրույքով վարկեր եւ այլն: Սակայն օրենսդրական, ինստիտուցիոնալ անբավարար կարգավորումների պատճառով փոքր ՀԷԿ-ը ներկայումս զգալի բացասական ազդեցություն են թողնում ինչպես շրջակա միջավայրի, այնպես էլ սոցիալական եւ տնտեսական երկարաժամկետ զարգացումների վրա»,- նշեց Կարապետյանը:

Այս խնդիրները կարգավորելու համար վարչապետը նախարար Արծվիկ Մինասյանին հանձնարարեց երկու ամսվա ընթացքում սահմանել փոքր ՀԷԿ-ի կառուցման եւ շահագործման համար շրջակա միջավայրի վրա ազդեցությունը գնահատելու հստակ չափորոշիչներ: «Երկրորդ՝ բնապահպանական թուղքի վերաբերյալ ՀՀ Կառավարության 30-ը հունիսի 2011 թվականի N որոշումը հաշվի առնելով գետերի սնուցման առանձնահատկությունները եւ թուղքի խախտման պատասխանատվության տեսակները»,- դիմելով Մինասյանին հանձնարարեց վարչապետը: Բացի այդ Կարապետյանը  կոչ արեց նախարարին համագործակցել գյուղատնտեսության եւ էներգետիկ ենթակառուցվածքների եւ բնական պաշարների նախարարների հետ՝ հստակեցնելով գետերի ցանկը, որտեղ բնահպանական եւ գյուղատնտեսական առանձնահատկություններից ելնելով արգելվում է ՀԷԿ-երի կառուցումը:

Վարչապետը նաեւ հանձնարարեց հաշվի առնել միջազգային փորձը: