1$ = 0 AMD 1€ = 0 AMD

Բացահայտվել է դեկտեմբերին բանկոմատից կատարված հափշտակության փորձը. ձերբակալվել է ՔԿՀ-ի աշխատակից

ՀՀ քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնում հարուցված քրեական գործով ձեռնարկված անհրաժեշտ քննչական և դատավարական այլ միջոցառումների արդունքում բացահայտվել է «ՎՏԲ Հայաստան բանկ» ՓԲԸ-ի բանկոմատից կատարված հափշտակության փորձը։ Նշանակված փորձաքննությունների արդյունքում փաստական տվյալներ են ձեռք բերվել՝ առերևույթ հանցագործություն կատարած անձի ինքնության վերաբերյալ, ով ձերբակալվել է։

«ՎՏԲ Հայաստան բանկ» ՓԲԸ-ի 4-րդ մասնաճյուղի բանկոմատից հափշտակության փորձ կատարվելու մասին հաղորդումն ստացվել էր 2016 թվականի դեկտեմբերի 16-ի վաղ առավոտյան. կառավարիչն ահազանգել էր, որ Բաղրամյան պողոտայի 56 հասցեում գտնվող «ՎՏԲ Հայաստան բանկ» ՓԲԸ-ի 4-րդ մասնաճյուղի բանկոմատին ամրացված են գազի բալոն և այլ համակարգ:

Անմիջապես դեպքի վայր է մեկնել քննչական-օպերատիվ խումբը և պարզել, որ բանկոմատի վրա գազի և ամիակի բալոններից միացված խողովակները էլեկտրական մարտկոցի միջոցով գործադրելով փորձ է կատարվել պայթյունի եղանակով բացել բանկոմատը, որտեղ առկա է եղել առանձնապես խոշոր չափերի գումար, սակայն առերևույթ հանցագործություն կատարած անձի (անձանց) կամքից անկախ հանգամանքներում հանցագործությունն ավարտին չի հասցվել:

Դեպքի առթիվ նույն օրը ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 34-177-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի և 34-185-րդհոդվածի 2-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով, մշակվել քննչական պլան և ձեռնարկվել մեծածավալ քննչական և դատավարական այլ գործողություններ՝ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու, բազմակողմանի, օբյեկտիվ և լրիվ քննություն ապահովելու ուղղությամբ:

Դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվել են ռետինե խողովակներ և սպիտակ գույնի մալուխ, որոնք փաթաթված են եղել սև և թափանցիկ կպչուն ժապավեններով, սև գույնի խորանարդաձև մարտկոց, մետաղյա լինգեր, գազաբալոն, սրբիչ, սպորտային պայուսակ և պլաստմասե տարա, որի մեջ առկա է եղել յուրահատուկ բենզինանման նյութի հոտով հեղուկ և մի շարք այլ առարկաներ, որոնք, օրենքով սահմանված կարգով, փաթեթավորվել են:

Հայտնաբերված առարկաներից վերցվել են անհրաժեշտ փորձանմուշներ և քրեական գործով էական նշանակություն ունեցող հանգամանքները պարզելու համար նշանակվել են մի շարք, այդ թվում՝ դատագենետիկական փորձաքննություններ։

Քրեական գործով փորձանմուշներ են վերցվել նաև մի քանի անձանցից և համեմատական մոլեկուլային գենետիկական փորձաքննության արդյունքում բավարար տվյալներ են ձեռք բերվել առերևույթ հանցագործություն կատարած անձի (անձանցից մեկի) ինքնության վերաբերյալ, ով 2017 թվականի հունվարի 11-ին ձերբակալվել է։

Նկատի ունենալով, որ կասկածյալն աշխատում է ՀՀ ԱՆ ՔԿՎ «Հրազդան» քրեակատարողական հիմնարկում՝ Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժինը քրեական գործն ուղարկել է Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների դատախազություն՝ այն ըստ քննչական ենթակայության ուղարկելու համար:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով' դատարանի' օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

loading...
Լրահոս
Լուրջ սկանդալ է հասունացել․ դատական հայց ընդդեմ եկեղեցու․ «Ժողովուրդ» Նաղդալյանը պարտավորություններ ունի ոչ միայն պետության առջեւ, այլեւ «Նորաշեն-2007»-ից տուժածների․ «Ժամանակ» Իրավապահ համակարգը հայտնվել է փակուղու առաջ. չի հաջողվում Վրաստանից Հայաստան տեղափոխել մեղադրյալներին. «Ժողովուրդ» Արա Բաբլոյանն ԱԺ աշխատակազմին ամանորյա տոպրակներ չի բաժանել․ խորհրդարանը Մալաթիայի յարմրկան չի․ «Ժամանակ» Ո՞ւմ կփրկեք առաջինը. Փաշինյանի՞ն, թե Գեղամյանի՞ն. Ուսանողի հարցն ու դրա պատասխանը «Հրապարակ» Թանկացումները շարունակվում են․ հերթական «աջակցությունը» գյուղոլորտին. «Ժամանակ» Բարեւ-բարլուսից այն կողմ չեն անցնում նախարարի և վարչապետի հարաբերությունները․ «Հրապարակ» Ինչո՞ւ Հայաստանի և Ադրբեջանի դեմ հետաձգված գործերն ԵԴ-ն անսպասելիորեն որոշեց վերսկսել «Հրապարակ» Ալեքսանյանը «քաշել» է գեներալին. Հարաբերությունները գնալով վատանում են․ «Հրապարակ» ԱԺ ընտրությունների արդյունքում անցողիկ շեմը չհաղթահարած ուժերը կամա, թե ակամա դատապարտվել են անգործության. «Ժողովուրդ» Դասընթացներ` աղբահանության թեմայով. իրականում հերթական գումարներն են քամուն տրվելու. «Ժողովուրդ» Դեկտեմբերի 13-ի աստղագուշակ Ողջ ճշմարտությունն այն մասին, թե իրականում ինչն է ցելյուլիտ առաջացնում և ինչպես ընդմիշտ ազատվել դրանից Ինչպես միայն մեկ բաղադրիչի միջոցով ազատվել ատամնաքարից, մաքրել ատամնափառը և վերացնել բակտերիաները Ծննդյան տարեթվի վերջին նիշը կօգնի նոր փաստեր իմանալ ձեր մասին 4 բան, որոնք, պարզվում է, պիտանելիության ժամկետ ունեն Հայ մարմնամարզիկների ապշեցնող ելույթը.սա տեսնել է պետք (տեսանյութ) Մենք պետք է ճանաչենք Հայոց ցեղասպանությունը, ժամանակն է վերջ դնել թուրքերին ստորադասվելուն.Յաիր Լապիդ Ծանր է Զինվորի մահը, բայց դրանից ծանր բան էլ կա... Վիճաբանություն Թուրքիայի մեջլիսում. պատգամավորը նախարարին «ուրացող» է անվանել Պրեմիերա. «Իմ կյանքը». Հարութ Փամբուկչյան 5 պատճառ երբեք հոնքերի տատուաժ չանելու համար Չելսին կփորձի ձեռք բերել Լեմարին Հորոսկոպի 3 ամենանախանձ նշանները Բանակից զորացրվող երիտասարդներին ԲՈՒՀ-եր ընդունվելու լրացուցիչ հնարավորություններ կընձեռվեն