1$ = 0 AMD 1€ = 0 AMD

ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը հանդիպել է ՌԴ գլխավոր դատախազ Յուրի Չայկայի հետ:

Ռուսաստանի Դաշնության դատախազության կազմավորման 295-ամյակին նվիրված պաշտոնական միջոցառումների շրջանակում Ռուսաստանի գլխավոր դատախազությունում տեղի է ունեցել Ռուսաստանի Դաշնության գլխավոր դատախազ Յուրի Չայկայի և Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի հանդիպումը:

Ինչպես տեղեկացրին ՀՀ դատախազության հանրային կապերի բաժնից, ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը շնորհավորել է ՌԴ իր գործընկերոջը ՌԴ դատախազության կազմավորման 295-ամյակի առթիվ, ընդգծել բարեկամ երկրների դատախազական համակարգերի միջև արդեն իսկ ձևավորված սերտ համագործակցության բարձր մակարդակը՝ վստահություն հայտնելով, որ հետագայում ևս այն կլինի շարունակական և արդյունավետ:

Յուրի Չայկան ևս շնորհավորել է Արթուր Դավթյանին ՀՀ գլխավոր դատախազի բարձր ու պատասխանատու պաշտոնը ստանձնելու կապակցությամբ՝ նշելով, որ իրավական ոլորտում համագործակցության ամրապնդումը կնպաստի երկու երկրների միջև հարաբերությունների առավել սերտացմանը:

Երկու երկրների դատախազները ընդգծել են, որ նմանատիպ ձևաչափով հանդիպումները կամրապնդեն փոխըմբռնումը և կնպաստեն օրենքի գերակայության սկզբունքի առավել արդյունավետ կիրառմանը:

Հանդիպմանը քննարկվել է դատաիրավական ոլորտին վերաբերող հարցերի լայն շրջանակ, պայմանավորվածություն է ձեռք բերվել կոնկրետ ուղղություններով համագործակցության առավել ակտիվացման վերաբերյալ:

loading...
ՔԿՀ աշխատակիցների դիտավորության պատճառով դատա... Փարիզում անկարգություններ են բռնկվել ոստիկանի... Պետք է հետաքննել Քլինթոնի կապերը Ռուսաստանի հ... Նավթի համաշխարհային գներն աճում են Քաջազնունի փողոցում «Մերսեդես» է այրվել Ուժի մեջ է մտել ԵՄ-ի և Վրաստանի միջև առանց վի... Լույս չի լինելու Երեւանի եւ 3 մարզերի որոշ հա... Վարդենյաց լեռնանցքում բուք է. 5 մարզերում ձյո... Լարսի ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի մեքենա... Կոտայքի մարզում քաղաքացիներ են թունավորվել Դի է հայտնաբերվել Հակառակորդը կիրառել է դիպուկահար հրացաններ. Ա... «Հրապարակ». Սերժ Սարգսյանն ու Ծառուկյանը պայմ... «Ժողովուրդ». Արթուր Բաղդասարյանի ՀՎԿ-ն մարդկա... «Ժամանակ». Սամվել Կարապետյանը հանդիպում է խնդ... «Ժողովուրդ». Բանակից հափշտակության հերթական դ... «Իրատես». Հովիկ Աբրահամյանի՝ ՀՀԿ-ից հեռանալու... «168 ժամ». Ի՞նչ երաշխիքներ է տվել Երեւանը Մոս... «ՀԺ»․Վիճակի նրբությունը. քննարկվել է նաեւ Սեյ... «Հրապարակ». Սամվել Բաբայանի դեմ «Իգլայի» գործ... Մարտի 28-ի աստղագուշակ Ե՞րբ է ավելի ցանկալի ուտել բանանները՝ հասա՞ծ,... Հակառակ սեռի համար ավելի գրավիչ լինելու մի քա... Երևանի փողոցներում սկսել են փակցնել ՀՀԿ-ի օգտ... Արդյունավետ և ոչ թանկարժեք միջոց՝ վաննայի վրա...